+374 10 605555
EvocaOnline

Բնակարանային Հիփոթեք լողացող տոկոսադրույքով

Առաջարկում ենք հիփոթեքային վարկեր՝ բնակելի անշարժ գույք գնելու, կառուցելու կամ վերանորոգելու նպատակով:
ՆԵՐՔԵՎ

Վարկերը կարող եք ձևակերպել մեր  Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի):

 ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Նպատակը Բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման կամ վերանորոգման կամ առանձնատան, բնակելի տան կառուցապատման նպատակով: Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերի տրամադրման համար հիմք է ընդունվում կատարվելիք ծախսերի նախահաշիվը:
Արժույթը դրամ, դոլար, եվրո
Վարկառուները 18 տարին լրացած Հայաստանի ռեզիդենտները, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
Սահմանաչափերը Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ մինչև 80,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ,
Վերանորոգելու դեպքում՝ մինչև 10,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ:
Տրամադրման եղանակը
  • Կանխիկ կամ անկանխիկ
  • Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային:
Մարման ժամկետը
  • Անշարժ գույքի ձեռք բերում, կառուցապատում - ՀՀ դրամ՝ մինչև 120 ամիս, ԱՄՆ դոլար, Եվրո՝ մինչև 240 ամիս,
  • Վերանորոգում - մինչև 84 ամիս:
Տոկոսադրույքի տեսակը Լողացող տոկոսադրույք, որը հավասար է հաստատուն և փոփոխուն բաղադրիչների հանրագումարին։
Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմեր ± 4,0 %

Տարեկան տոկոսադրույք (անշարժ գույքի ձեռք բերման և կառուցապատման դեպքում)

  • Վարկի գործողության առաջին 36 ամիսներին.
- Անվանական - ՀՀ դրամ՝ սկսած 11 %-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 8,5 %-ից, Եվրո՝ սկսած 7,5 %-ից
- Փաստացի - ՀՀ դրամ՝ սկսած 11,58 %-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 8,84 %-ից, Եվրո՝ սկսած 7,77 %-ից:

  • Վարկի գործողության 37-րդ ամսվանից սկսած լողացող.
    - ՀՀ դրամ՝ 4,5% + փոփոխուն բաղադրիչ, ԱՄՆ դոլար՝ 8% + փոփոխուն բաղադրիչ, Եվրո՝ 7,5% + փոփոխուն բաղադրիչ,

    - Փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվությունը կստանաք վարկի մարման ժամանակացույցի փոփոխման ժամանակ:

 

Տարեկան տոկոսադրույք (վերանորոգման դեպքում)

 

  • Վարկի գործողության առաջին 12 ամիսներին.
- Անվանական - ՀՀ դրամ՝ սկսած 12 %-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 9,5 %-ից, Եվրո՝ սկսած 8,5 %-ից
- Փաստացի - ՀՀ դրամ՝ սկսած 12,71 %-ից, ԱՄՆ դոլար՝ սկսած 9,95 %-ից, Եվրո՝ սկսած 8,86 %-ից:

  • Վարկի գործողության 13-րդ ամսվանից սկսած լողացող.
    - ՀՀ դրամ՝ 5,5% + փոփոխուն բաղադրիչ, ԱՄՆ դոլար՝ 9% + փոփոխուն բաղադրիչ, Եվրո՝ 9,5% + փոփոխուն բաղադրիչ
    :
Փոփոխուն բաղադրիչը
  • ՀՀ դրամի դեպքում`
    - Առաջնային ցուցանիշ - 6 ամիս ժամկետայնությամբ ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերությունը. Հղում՝ https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx

    - Երկրորդային ցուցանիշ - ՀՀ ԿԲ լոմբարդային ռեպո տոկոսադրույք. Հղում՝ https://www.cba.am/am/SitePages/statmonetaryfinancial.aspx
  • ԱՄՆ դոլարի դեպքում`
    - Առաջնային ցուցանիշ - ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ Լոնդոնի Միջբանկային Առաջարկի Տոկոսադրույքը (BBA/ICE LIBOR USD 6 Month). Հղում՝ https://fred.stlouisfed.org/series/USD6MTD156N

    - Երկրորդային ցուցանիշ - ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի բաց շուկայական գործառնությունների տոկոսադրույք (FOMC's target federal funds rate). Հղում՝ https://www.federalreserve.gov/monetarypolicy/openmarket.htm
  • Եվրոյի դեպքում`
    - Առաջնային ցուցանիշ-Եվրոյով 6 ամիս ժամկետայնությամբ Եվրոպական Միջբանկային Առաջարկի Տոկոսադրույքը (EMMI EURIBOR 6 Month). Հղում՝  https://www.emmi-benchmarks.eu/euribor-org/euribor-rates.html

    - Երկրորդային ցուցանիշ-Եվրոպական կենտրոնական բանկի հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույք (interest rate on the main refinancing operations (MRO)). Հղում՝
https://www.ecb.europa.eu/stats/policy_and_exchange_rates/key_ecb_interest_rates/html/index.en.html
Լողացող տոկոսադրույքի վերանայման կարգը Մենք տարին երկու անգամ փոփոխում ենք լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը (ՏՓ) և այդ մասին տեղեկատվությունը ոչ ուշ, քան  յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը և հուլիսի 15-ը հրապարակում ենք Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:
Վերադարձելիության ապահովման միջոցը
  • Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույքը կամ այլ անշարժ գույք:
  • Կառուցապատման վարկի դեպքում հողամասը, որտեղ կառուցվում է անշարժ գույքը, կառուցվող անշարժ գույքը:
  • Որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ նաև անշարժ գույքի գնման իրավունքը, ինչպես նաև կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված գումարները:
Վարկ/գրավ հարաբերակցությունը
  • Առաջնային շուկա - անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 90% (անավարտ շինության դեպքում որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը):
    • Երկրորդային շուկա - անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 85%:
    • Կառուցապատում և վերանորոգում - անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 70%:
Վարկավորման այլ պայմաններ
  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Դուք Բանկում մուտքագրում եք կանխավճար (գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով), որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Դուք կարող եք  չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Ձեզ տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Դուք կարող եք Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Անշարժ գույքի գնման իրավունքը ձեռք բերելու դեպքում, Կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված միջոցները Կառուցապատողի կողմից պետք է գրավադրվեն հօգուտ Բանկի:
Գրավադրվող գույքի ապահովագրություն Պահանջվում է կատարել գրավադրվող գույքի ապահովագրություն:  Ի դեպ, ապահովագրությունը պետք է կատարվի Լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից հօգուտ մեզ՝ վարկի գումարի մնացորդի չափով՝ ամեն տարի (պարտադիր):
Գանձվող վճարները
  • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
  • Վարկը կանխիկ ստանալու դեպքում՝ գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները
  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ (ընդ որում սոցիալական քարտ և սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե ներկայացվել է նույնականացման քարտ):
    • Տեղեկանք գրավադրվող անշարժ գույքի հասցեում հաշվառված անձանց վերաբերյալ (3-րդ ձև):
    • Աշխատավարձի չափի մասին տեղեկանք, որի տրամադրման ժամկետը մեզ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:
    • Այլ եկամուտների մեծությունը հավաստող տեղեկատվություն/փաստաթղթեր (առկայության դեպքում):
    • Ամուսնության վկայական (առկայության դեպքում):
    • Անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում):
    • Ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
    • Վերանորոգման դեպքում՝ կատարվելիք ծախսերի նախահաշիվ:
    • Վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայականը:
    • Վաճառվող անշարժ գույքի ձեռքբերման հիմքերը:
    • Միասնական տեղեկանք՝ կադաստրի տարածքային ստորաբաժանումից անշարժ գույքի կալանքի և արգելանքի բացակայության վերաբերյալ:
    • Անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը:
    • Վերանորոգման դեպքում կատարվելիք ծախսերի նախահաշիվ:
    • Կառուցապատման դեպքում ՝
      • կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
      • հողամասի սեփականության վկայական,
      • կառուցապատման թույլտվություն (առկայության դեպքում),
      • անհրաժեշտության դեպքում կառուցվող անշարժ գույքի նախագիծ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Պետական տուրքեր և այլ ծախսեր
    • Գրավադրվող անշարժ գույքի գնահատում` 10,000-30,000 դրամ,
    • Նոտարական ձևակերպման ծախսեր՝ 10,000-30,000 դրամ (վճարում եք նոտարական գրասենյակում),
    • Գրավի գրանցման ծախսեր՝ նվազագույնը 36,500 դրամ (վճարում եք կադաստրի համապատասխան ստորաբաժանումում):
  • Վարկի վերաբերյալ որոշման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները`

    • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
    • Մշտական բնակության վայրը,
    • Կայուն եկամտի աղբյուրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

    Մերժման չափանիշները`

    • Ոչ արժանահավատ փաստաթղթերը ներկայացնելը,
    • Բացասական վարկային պատմությունը,
    • Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը (անկայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտներ),
    • Գրավի պայմանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Վարկի վաղաժամկետ մարման ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկայինռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am.

 «Ֆինանսական օգնական» համակարգ
Թարմացվել է 31.07.2019 | 17:57:28