+374 10 605555
EvocaOnline

Հիփոթեք. վարկեր` ԱՀԸ ծրագրով

Առաջարկում ենք հիփոթեքային վարկեր՝ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրի շրջանակում:
ՆԵՐՔԵՎ

Evocabank hipoteqayin vark mortgage

Վարկերը տրամադրում ենք բնակելի անշարժ գույք գնելու, կառուցելու կամ վերանորոգելու նպատակով:

Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի):


ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը դրամ
Վարկառուները 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, որոնց եկամտի հիմնական աղբյուրը Հայաստանում է:
Սահմանաչափերը Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ 2,000,000- 25,000,000 դրամ,
Վերանորոգելու դեպքում՝ 1,000,000- 10,000,000 դրամ:
Տրամադրման եղանակը կանխիկ կամ անկանխիկ
Մարման ժամկետը • Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ 10 - 15 տարի,
• Վերանորոգելու դեպքում՝ 5 - 7 տարի:
Տոկոսադրույքը (տարեկան)
• Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում - 12%,
• Վերանորոգելու դեպքում - 13%:
Կանխավճարը (անշարժ գույք գնելու դեպքում)

• Սկսած 30%-ից, կանխավճարը կատարում եք մեզ մոտ:

• Նորակառույց շենքում բնակարան գնելու դեպքում մեզ եք ներկայացնում կառուցապատողի տրամադրած նախավճարի անդորրագիրը և նախավճարների պայմանագրերը:
Վարկ/գրավ հարաբերակցությունը Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 70%-ի չափով:
Վերադարձելիության ապահովման միջոցները

Ձեռք բերվող կամ վերանորոգվող անշարժ գույքը*:
• Կառուցապատման վարկի դեպքում գրավադրվում է հողամասը, որտեղ կառուցվում է բնակելի տունը, ինչպես նաև այլ բնակելի անշարժ գույք*:

* Անհրաժեշտության դեպքում կարող ենք պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ:

Ապահովագրություն

Պահանջվում է կատարել գրավադրվող գույքի և ձեր ու համավարկառուների՝ դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ի դեպ, ապահովագրությունը պետք է կատարվի Լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից հօգուտ մեզ՝

• Գրավադրվող անշարժ գույքը պետք է ապահովագրվի բնակարանի կամ առանձնատան գնահատված շուկայական արժեքի չափով՝ ամեն տարի (պարտադիր),

• Դուք և համավարկառուները դժբախտ պատահարից պետք է ապահովագրվեք վարկի գումարի մնացորդի չափով՝ ամեն տարի (պարտադիր):

• Ապահովագրավճարը՝ 0.15%:
Միջնորդավճարները • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
• Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձում ենք միանվագ: Այն կազմում է վարկի գումարի 0,5%-ը, բայց ոչ պակաս, քան 20,000 դրամը:
• Վարկը կանխիկ ստանալու դեպքում՝ գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
• Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Տեղեկանք փաստացի բնակության վայրից, 3-րդ ձև (ձեռք բերվող բնակարանից):
    • Եկամուտների մասին տեղեկություններ՝
      • Տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է ձեր պաշտոնը, ստաժը տվյալ կազմակերպությունում և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ի դեպ՝ զուտ եկամտի դեպքում տեղեկանքում պետք է համապատասխան նշում կատարվի):
      • Տվյալներ նախկին զբաղվածության մասին` գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (պահանջվում է միայն այն դեպքում, եթե ձեր ստաժն ընթացիկ աշխատավայրում չի գերազանցում 12 ամիսը): Բացառություն են կազմում դեպքերը, երբ տվյալ աշխատավայրը ձեր/համավարկառուի առաջին աշխատավայրն է, իսկ ստաժը չի գերազանցում 12 ամիսը:
    • Եթե ինքնազբաղված եք, ապա պետք է ներկայացնեք՝
      • Հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ),
      • Գրանցման վկայականը, կանոնադրությունը (առկայության դեպքում),
      • Գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե այդ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների թույլտվությունը,
      • Վերջին 1 տարվա ֆինանսական և հարկային հաշվետվությունները` հաստատված հարկային մարմինների կողմից: Վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները/գրառումները (առկայության դեպքում):
    • Ամուսնության վկայական (առկայության դեպքում):
    • Անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում):
    • Ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
    • Վերանորոգման դեպքում՝ կատարվելիք ծախսերի նախահաշիվ:
    • Վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայականը:
    • Վաճառվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը:
    • Միասնական տեղեկանք կադաստրից՝ անշարժ գույքի կալանքի և արգելանքի բացակայության վերաբերյալ:
    • Անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը:
    • Կառուցապատման դեպքում՝
      • կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
      • հողամասի սեփականության վկայական, 
      • կառուցապատման թույլտվություն (առկայության դեպքում), 
      • անհրաժեշտության դեպքում՝ կառուցվող անշարժ գույքի նախագիծ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Պետական տուրքեր և այլ ծախսեր
    • Գրավադրվող անշարժ գույքի գնահատում` 10,000-30,000 դրամ: 
    • Նոտարական ձևակերպման ծախսեր՝ 10,000-30,000 դրամ (վճարում եք նոտարական գրասենյակում),
    • Գրավի գրանցման ծախսեր՝ 36,500 դրամ (վճարում եք կադաստրի համապատասխան ստորաբաժանումում):
  • Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները`

    • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
    • Մշտական բնակության վայրը,
    • Կայուն եկամտի աղբյուրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

    Մերժման չափանիշները`

    • Ոչ արժանահավատ փաստաթղթերը ներկայացնելը,
    • Բացասական վարկային պատմությունը,
    • Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը (անկայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտներ),
    • Գրավի պայմանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Ուշադրություն. Մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վարկի գումարի 50%-ից ավելին վաղաժամկետ մարելու դեպքում վճարում եք տուգանք՝ վարկի գումարի 50%-ը գերազանցող վաղաժամկետ վճարվող գումարի 1%-ի չափով:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
Թարմացվել է 23.11.2017 | 11:29:54