- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐԷներգաարդյունավետ Հիփոթեք. վարկեր` ԱՀԸ ծրագրով
Էներգաարդյունավետ Հիփոթեք. վարկեր` ԱՀԸ ծրագրով
Առաջարկում ենք Էներգաարդյունավետ հիփոթեքային վարկեր՝ Ազգային հիփոթեքային ընկերության 4-րդ փուլ ծրագրի շրջանակում:Վարկերը տրամադրում ենք Էներգաարդյունավետ բնակելի անշարժ գույք գնելու (առաջնային և երկրորդային շուկայից), կառուցելու կամ վերանորոգելու նպատակով:
Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի):
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Արժույթը դրամ Նպատակը Բնակելի նշանակության Էներգաարդյունավետ կամ մարզում գտնվող անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան ձեռք բերման, կառուցապատման կամ վերանորոգման նպատակով:
Վարկառուները 18 – 58 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
Սահմանաչափերը - Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ 2,000,000- 35,000,000 դրամ,
- Վերանորոգելու դեպքում՝ 1,000,000- 10,000,000 դրամ:
Տրամադրման եղանակը կանխիկ կամ անկանխիկ Մարման ժամկետը - Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ 120 – 240 ամիս,
- Վերանորոգելու դեպքում՝ 60 – 84 ամիս:
- Վարկի վաղաժամկետ մարման (պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ) դեպքում տուգանք չի կիրառվում:
Տարեկան անվանական տոկոսադրույքը
- Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում - 9,3 %,
- Վերանորոգելու դեպքում - 10,3 %:
- Վերանորոգելու դեպքում - 10,3 %:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում - 11,40 %,
Վերանորոգելու դեպքում - 12,15 %:Վերադարձելիության ապահովման միջոցները - Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույքը, այլ բնակելի անշարժ գույք:
- Կառուցապատման վարկի դեպքում գրավադրվում է հողամասը, որտեղ կառուցվում է անշարժ գույքը, կառուցվող անշարժ գույքը, ինչպես նաև այլ լրացուցիչ բնակելի անշարժ գույք:
Վարկ/գրավ հարաբերակցությունը - Ոչ ավելի, քան բնակելի անշարժ գույքի շուկայական արժեքի 70%-ը*:
- Ոչ ավելի, քան բնակելի անշարժ գույքի շուկայական արժեքի 90%-ը, եթե գրավադրվում է լրացուցիչ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%:
* Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:Վարկավորման այլ պայմաններ - Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Դուք Բանկում մուտքագրում եք կանխավճար (գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով), որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
- Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Դուք կարող եք Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
- Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի տրամադրման դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի Ձեր կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80 %-ը։
- Կառուցման նպատակով վարկերը պետք է տրամադրվեն մասնաբաժիններով (տրանշերով), ընդ որում վարկի վերջին մասնաբաժնով պետք է ֆինանսավորվի շինարարական աշխատանքների վերջին փուլը և չպետք է գերազանցի վարկի գումարի 20 %-ը։
Ապահովագրություն Պահանջվում է կատարել գրավադրվող գույքի և Ձեր ու համավարկառուների՝ դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ի դեպ, ապահովագրությունը պետք է կատարվի Լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից հօգուտ մեզ՝
- Գրավադրվող անշարժ գույքը պետք է ապահովագրվի -պարտադիր՝ յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով,
- Դուք և համավարկառուները դժբախտ պատահարից պետք է ապահովագրվեք -պարտադիր՝ յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:
Գանձվող վճարները • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
• Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձում ենք միանվագ: Այն կազմում է վարկի գումարի 0,5%-ը, բայց ոչ պակաս, քան 20,000 դրամը:Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
• Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր: