+374 10 605555
EvocaOnline

Բնակարանային Հիփոթեք

Առաջարկում ենք հիփոթեքային վարկեր՝ բնակելի անշարժ գույք գնելու, կառուցելու կամ վերանորոգելու նպատակով:
ՆԵՐՔԵՎ

Վարկերը տրամադրում ենք՝

  • Մեր սեփական ռեսուրսների հաշվին,
   Ազգային Հիփոթեքային Ընկերության ծրագրի շրջանակներում:
  •
Բնակարան երիտասարդներին ծրագրի շրջանակներում:

Վարկերը կարող եք ձևակերպել մեր  Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի):

 ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը դրամ, դոլար, եվրո
Վարկառուները 18 տարին լրացած Հայաստանի ռեզիդենտները, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
Սահմանաչափերը Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ մինչև 80,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ,
Վերանորոգելու դեպքում՝ մինչև 10,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ:
Տրամադրման եղանակը
  • Կանխիկ կամ անկանխիկ,
  • Վերանորոգման և կառուցապատման նպատակով վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային:
Մարման ժամկետը
  • Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ մինչև 180 ամիս,
  • Վերանորոգելու դեպքում՝ մինչև 84 ամիս:
  • Վարկի վաղաժամկետ մարման դեպքում (պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ)՝ տուգանք չի կիրառվում:
Տարեկան անվանական տոկոսադրույքը
  • Դրամ՝ 13-17% , Դոլար՝ 9-12% , Եվրո՝ 7-10% 
  • Տոկոսադրույքի չափը կախված է արժույթից, նպատակից (գնում, վերանորոգում, կառուցապատում), ժամկետից, գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրից և վիճակից:
Փաստացի տոկոսադրույքը Դրամ՝ 13,83%-18,41%, Դոլար՝ 9,41%-12,69%, Եվրո՝ 7,25% - 10,48%
Վերադարձելիության ապահովման միջոցը
  • Ձեռք բերվող կամ վերանորոգվող անշարժ գույքը:
  • Կառուցապատման վարկի դեպքում գրավադրվում է հողամասը, որտեղ կառուցվում է անշարժ գույքը, կառուցվող անշարժ գույքը, ինչպես նաև որոշ դեպքերում այլ անշարժ գույք՝ չխախտելով վարկ/գրավ հարաբերակցությունը:
  • Որպես  վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ նաև անշարժ գույքի գնման իրավունքը, ինչպես նաև կառուցապատողի հատուկ հաշվին մուտքագրված գումարները:
  • Անհրաժեշտության դեպքում կարող ենք պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ:
 Վարկ/գրավ հարաբերակցությունը
  • Առաջնային շուկա - անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 90% (անավարտ շինության դեպքում որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը):
    • Երկրորդային շուկա - անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 85%:
    • Կառուցապատում և վերանորոգում - անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 70%:
Կանխավճարին առընչվող պայմաններ
  • Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Դուք Բանկում մուտքագրում է կանխավճար (առաջնային շուկայից (կառուցապատողից) գնելու դեպքում՝ սկսած 10%-ից, իսկ երկրորդային շուկայից՝  սկսած 15%-ից), որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
    • Դուք կարող եք  չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Ձեզ տրամադրվող վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով 70% «վարկ/գրավ» հարաբերակցությունը:
    • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, մեզ եք ներկայացնում կառուցապատողի տրամադրած նախավճարի անդորրագիրը և/կամ նախավճարների պայմանագրեր/համաձայնագրերը:
Գրավադրվող գույքի ապահովագրություն
  • Պահանջվում է կատարել գրավադրվող գույքի ապահովագրություն (ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի դեպքում (կառուցումը ավարտելուց հետո)՝ պարտադիր, իսկ վերանորոգվող անշարժ գույքի դեպքում՝ Բանկի պահանջով): Ի դեպ, ապահովագրությունը պետք է կատարվի Լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից հօգուտ մեզ՝ վարկի գումարի մնացորդի չափով՝ ամեն տարի (պարտադիր):
  • Ապահովագրավճարը՝ 0.15%:
Միջնորդավճարները
  • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
  • Վարկը կանխիկ ստանալու դեպքում՝ գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները
  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Վարկի վերաբերյալ որոշման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները`

    • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
    • Մշտական բնակության վայրը,
    • Կայուն եկամտի աղբյուրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

    Մերժման չափանիշները`

    • Ոչ արժանահավատ փաստաթղթերը ներկայացնելը,
    • Բացասական վարկային պատմությունը,
    • Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը (անկայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտներ),
    • Գրավի պայմանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկայինռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ,
    • Տեղեկանք փաստացի բնակության վայրից, 3-րդ ձև (ձեռք բերվող բնակարանից):
    • Աշխատավարձի չափի մասին տեղեկանք, որի տրամադրման ժամկետը մեզ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:
    • Ամուսնության վկայական (առկայության դեպքում):
    • Անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում):
    • Ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
    • Վերանորոգման դեպքում՝ կատարվելիք ծախսերի նախահաշիվ:
    • Վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայականը:
    • Վաճառվող անշարժ գույքի ձեռքբերման հիմքերը:
    • Միասնական տեղեկանք՝ կադաստրի տարածքային ստորաբաժանումից անշարժ գույքի կալանքի և արգելանքի բացակայության վերաբերյալ:
    • Անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը:
    • Կառուցապատման դեպքում ՝
      • կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
      • հողամասի սեփականության վկայական,
      • կառուցապատման թույլտվություն (առկայության դեպքում),
      • անհրաժեշտության դեպքում կառուցվող անշարժ գույքի նախագիծ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Պետական տուրքեր և այլ ծախսեր
    • Գրավադրվող անշարժ գույքի գնահատում` 10,000-30,000 դրամ,
    • Նոտարական ձևակերպման ծախսեր՝ 10,000-30,000 դրամ (վճարում եք նոտարական գրասենյակում),
    • Գրավի գրանցման ծախսեր՝ նվազագույնը 36,500 դրամ (վճարում եք կադաստրի համապատասխան ստորաբաժանումում):
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
Թարմացվել է 29.05.2019 | 13:49:35