- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐNor Tun, Mary քարտային վարկեր
Nor Tun, Mary քարտային վարկեր
Օգտվեք «Նոր տուն» շինանյութի և «Մերի» օծանելիքի խանութ սրահների քոբրենդային քարտերի միջոցով վարկավորման հնարավորությունից:Վարկը տրամադրվում է Մեր և «Բարսիս» ՍՊԸ համատեղ քոբրենդային քարտերին մուտքագրելու նպատակով, որի դեպքում Ձեր ցանկությամբ երրորդ անձիք հնարավորություն կունենան գնումներ կատարել «Բարսիս» ՍՊԸ առևտրային կետում՝ «Նոր տուն» շինանյութի և «Մերի» օծանելիքի խանութ սրահներ:
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ովքեր կարող են դիմել
ՀՀ քաղաքացի, 21 (քսանմեկ) տարին լրացած Հաճախորդ, ով վարկի սպասարկման ողջ ընթացքում չի անցնի 63 տարեկանը:
Վարկի արժույթը
ՀՀ դրամ
Վարկի գումարը
100,000 – 500,000 ՀՀ դրամ
Տրամադրման ժամկետ
24 ամիս
Տրամադրման եղանակը
անկանխիկ
Վարկի տրամադրման կարգը
Վարկային հայտը հաստատվելու դեպքում վարկի գումարը Ձեր կարգադրությամբ մուտքագրվում է «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ և «Բարսիս» ՍՊԸ համատեղ քոբրենդային վճարային քարտին, որը Դուք օգտագործման նպատակով կարող եք տրամադրել երրորդ անձանց:
Անվանական տոկոսադրույք
0 %
Փաստացի տոկոսադրույք
24%
Գանձվող վճարներ
- Վարկի տրամադրման միանվագ վճար` Չի կիրառվում
- Վարկի սպասարկման ամսական վճար`վարկի սկզբնական գումարի 1%-ի չափով
Տույժեր և տուգանքներ
ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:
Մերժման հիմքեր
- Բացասական վարկային պատմություն,
- Կայուն եկամուտների բացակայություն,
- Անարժանահավատ տվյալների առկայություն,
- Դրական որոշում կայացնելու վրա ազդող այլ գործոններ:
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ
- Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1 (մեկ) օրվա ընթացքում:
- Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
Այլ տեղեկատվություն
Վարկային հայտը հաստատվելու դեպքում, Ձեր անհատական թերթիկը և վարկային պայմանագիրը կուղարկվի վարկային հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
Քոբրենդային քարտերի տրամադրման ու սպասարկման պայմաններըՔարտի տեսակ
Անանուն
Վճարահաշվարկային համակարգ
ARCA
Քարտի արժույթը
ՀՀ դրամ
Գործողության ժամկետը
12 ամիս
Քարտի տրամադրման և սպասարկման վճար
0
Լիցքավորման նվազագույն գումար
100 000 ՀՀ դրամ
Լիցքավորման առավելագույն գումար
500 000 ՀՀ դրամ
Վերալիցքավորման և վերաթողարկման հնարավորություն
Չվերալիցքավորվող և չվերաթողարկվող
Այլ պայմաններ
- Քարտերի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
- Քարտի գործողության ժամկետի ավարտի կամ Քարտի կորստի դեպքում Քարտը վերաթողարկման ենթակա չէ:
- Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Քարտապանի կողմից Քարտն ու PIN կոդը այլ անձի փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
- Քարտերի գործողության ժամկետի ավարտից հետո Քարտերում առկա չօգտագործված մնացորդները զրոյացվում են և չեն կարող որևէ կերպ օգտագործվել, փոխանցվել այլ Քարտի կամ հետ պահանջվել Քարտապանի կողմից:
- Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Դուք կարող եք վարկը մարել պայմանագրի ժամկետից շուտ, այդ դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
- Տոկոսագումարի հաշվարկը իրականացվում է վարկի գումարը վճարային քարտին հաշվեգրելու օրվանից:
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ* ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, իսկ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններին և օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
- Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը (պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի, կողմերի միջև հաղորդակցման կարգի, ծառայության ընհանուր վճարների, այլ վճարների փոփոխության և պայմանագրից բխող կողմերի իրավունքների և պարտականությունների վրա ազդող իրավական ակտերի փոփոխության մասին տեղեկատվություն) կարող եք ստանալ փոստային կապի միջոցով, կամ ձեր կողմից ընտրված այլ եղանակով: Բանկը Ձեզ, վերոնշյալ եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
- Online վարկերի պայմանագրի դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մենք տրամադրում ենք նաև այլ սպառողական վարկեր, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան էջերի միջոցով:
- Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին: Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ձեր կողմից ներկայացված բողոքների քննության գործընթացը ներկայացված է սույն կայքի Հաճախորդի իրավունքները էջում:
Ձեր վարկային հայտը կարող է մերժվել՝
- Բանկի վարկունակության չափանիշներին չբավարարելու դեպքում,
- Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատության դեպքում,
- բացասական վարկային պատմություն ունենալու դեպքում
- ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
- Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների և/կամ Վարկային բյուրոյի կողմից: Վարկային պատմությունը ուսումնասիրվում է վարկավորում իրականացնող կազմակերպությունների կողմից Ձեր վարկային հայտը դիտարկելու ընթացքում և մեծ դեր է խաղում վարկի տրամադրման որոշման կայացման հարցում: