+374 10 605555
EvocaOnline

Retail Group քարտային վարկեր

Օգտվեք Retail Group-ի քոբրենդային քարտերի միջոցով վարկաավորման հնարավորությունից:
ՆԵՐՔԵՎ

Վարկը տրամադրվում է Մեր և «ԱՌ ՋԻ ԷՅ ԷՄ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ համատեղ քոբրենդային քարտերին մուտքագրելու նպատակով, որի դեպքում Ձեր ցանկությամբ երրորդ անձիք հնարավորություն կունենան գնումներ կատարել «ԱՌ ՋԻ ԷՅ ԷՄ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ցանկացած առևտրային կետում:

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ովքեր կարող են դիմել

ՀՀ քաղաքացի, 21 (քսանմեկ) տարին լրացած Հաճախորդ, ով վարկի սպասարկման ողջ ընթացքում չի անցնի 63 տարեկանը:

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

Վարկի գումարը

100 000 – 500 000 ՀՀ դրամ

Տրամադրման ժամկետ

24 ամիս

Տրամադրման եղանակը

անկանխիկ

Վարկի տրամադրման կարգը

Վարկային հայտը հաստատվելու դեպքում վարկի գումարը Ձեր կարգադրությամբ  մուտքագրվում է  «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ և «ԱՌ ՋԻ ԷՅ ԷՄ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ համատեղ քոբրենդային վճարային քարտին, որը Դուք օգտագործման նպատակով կարող եք տրամադրել երրորդ անձանց:

Անվանական տոկոսադրույք

17 %

Փաստացի տոկոսադրույք

18,4%

Գանձվող վճարներ

  • Վարկի տրամադրման միանվագ վճար` Չի կիրառվում
  • Վարկի սպասարկման ամսական վճար`Չի կիրառվում

Տույժեր և տուգանքներ

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

Այլ պայմաններ և սահմանափակումներ

Վարկի տրամադրման անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում՝`

  • Վարկային պատմության առկայության դեպքում`  վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը,
  • Հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները),
  • Վերջին 12 ամսում վարկերի գծով ժամկետանց օրերի թիվը չպետք է գերազանցի 30 օրը,
  • Դիմելու պահին հայտատուի առանց գրավի ապահովության վարկերի համախառն մնացորդը չպետք է գերազանցի 3 մլն. ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը,
  • Դիմելու պահին հայտատուի առանց գրավի ապահովության վարկերի քանակը չպետք է գերազանցի 3 վարկը,
  • Նույն հասցեում գրանցված հաճախորդներին EvocaTouch հավելվածով տրամադրվում է առավելագույնը երկու վարկ, իսկ առցանց տրվող վարկերի գումարային սահմանաչափը չի կարող գերազանցել 3 մլն. ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը: Եթե տվյալ հասցեում գրանցված մյուս վարկառուն ունի ժամկետանց, կամ՝ վարկը վերցրել է նախորդ 30 օրվա ընթացքում, առկա է հաստատված վարկային հայտ (որը դեռևս չի տրամադրվել հաճախորդին), ապա նոր հայտը կմերժվի,
  • Եթե հայտատուն հանդիսանում է Բանկի ավանդատու, ապա նոր վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել ներդրված ավանդի գումարը (վարկունակության գնահատման այլ չափորոշիչներ չեն կիրառվում),

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1 (մեկ) օրվա ընթացքում:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

 Այլ տեղեկատվություն

Վարկային հայտը հաստատվելու դեպքում, Ձեր անհատական թերթիկը և վարկային պայմանագիրը կուղարկվի վարկային հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին:


Քոբրենդային քարտերի տրամադրման ու սպասարկման պայմանները 
                    

Քարտի տեսակ

Անանուն

Վճարահաշվարկային համակարգ

ARCA

Քարտի արժույթը

ՀՀ դրամ

Գործողության ժամկետը

12 ամիս

Քարտի տրամադրման և սպասարկման վճար

0

Լիցքավորման նվազագույն գումար

100 000 ՀՀ դրամ

Լիցքավորման առավելագույն գումար

500 000 ՀՀ դրամ

Վերալիցքավորման և վերաթողարկման հնարավորություն

Չվերալիցքավորվող և չվերաթողարկվող

Այլ պայմաններ

  • Քարտերի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
  • Քարտի գործողության ժամկետի ավարտի կամ Քարտի կորստի դեպքում Քարտը վերաթողարկման ենթակա չէ:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Քարտապանի կողմից Քարտն ու PIN կոդը այլ անձի փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
  • Քարտերի գործողության ժամկետի ավարտից հետո Քարտերում առկա չօգտագործված մնացորդները զրոյացվում են և չեն կարող որևէ կերպ օգտագործվել, փոխանցվել այլ Քարտի կամ հետ պահանջվել Քարտապանի կողմից:
  • Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:
 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
  • Դուք կարող եք վարկը մարել պայմանագրի ժամկետից շուտ, այդ դեպքում  ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
  • Տոկոսագումարի հաշվարկը իրականացվում է վարկի գումարը վճարային քարտին հաշվեգրելու օրվանից:
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ* ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, իսկ  Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններին և օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
  • Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը (պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի, կողմերի միջև հաղորդակցման կարգի, ծառայության ընհանուր վճարների, այլ վճարների փոփոխության և պայմանագրից բխող կողմերի իրավունքների և պարտականությունների վրա ազդող իրավական ակտերի փոփոխության  մասին տեղեկատվություն) կարող եք ստանալ փոստային կապի միջոցով, կամ ձեր կողմից ընտրված այլ եղանակով: Բանկը Ձեզ, վերոնշյալ եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
  • Online վարկերի պայմանագրի դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Մենք տրամադրում ենք նաև այլ սպառողական վարկեր, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան էջերի միջոցով:
  • Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին:  Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ձեր կողմից ներկայացված բողոքների քննության գործընթացը ներկայացված է սույն կայքի Հաճախորդի իրավունքները էջում:

Ձեր վարկային հայտը կարող է մերժվել՝

  • Բանկի վարկունակության չափանիշներին չբավարարելու դեպքում,
  • Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատության դեպքում,
  • բացասական վարկային պատմություն ունենալու դեպքում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
  • ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
  • Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների և/կամ Վարկային բյուրոյի կողմից: Վարկային պատմությունը ուսումնասիրվում է վարկավորում իրականացնող կազմակերպությունների կողմից Ձեր վարկային հայտը դիտարկելու ընթացքում և մեծ դեր է խաղում վարկի տրամադրման որոշման կայացման հարցում:

«Ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է 17.05.2019 | 11:07:26