- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐSingleTouch
SingleTouch
Ստացեք SingleTouch օնլայն վարկեր շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի, առանց հավելյալ թղթաբանության ու ժամանակ կորցնելու: Այն ավելի արագ կհաստատվի, քան կպատրաստվի մի բաժակ սուրճը:Օնլայն վարկերը հաստատվում են ավտոմատ կերպով, վարկի հաստատման մասին տեղեկացումը ստացվում է EvocaTouch հավելվածի միջոցով դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 5 րոպեի ընթացքում:
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ովքեր կարող են դիմել
21-58 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք
Վարկի տրամադրման եղանակը և կարգը`
- Վարկը տրամադրում ենք վճարային քարտով և բացառապես անկանխիկ եղանակով:
- Ուշադրություն՝
- Եթե հանդիսանում եք Բանկի քարտապան հաճախորդ, ապա վարկի գումարը անմիջապես հաշվեգրվում է Ձեր վճարային քարտին:
- Եթե չեք հանդիսանում Բանկի քարտապան հաճախորդ, ապա վարկային հայտը հաստատվելու դեպքում, Ձեր անվամբ թողարկվում է վճարային քարտ (վճարային քարտը կարող եք ստանալ բանկի տարածքում առձեռն կամ առաքման միջոցով): Վճարային քարտի ստացումը Ձեր կողմից հավաստագրելու դեպքում, վարկի գումարը անմիջապես կհաշվեգրվի Ձեր քարտային հաշվին: Խնդրում ենք, մինչև վճարային քարտի ստացման վերաբերյալ Ձեր էլեկտրոնային հավաստում ստանալը EvocaTouch հավելվածը չհեռացնել Ձեր հեռախոսից, հակառակ դեպքում Ձեր վարկային հայտը կարող է չեղարկվել:
Վարկի արժույթը`
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի գումարը`
- ՀՀ դրամ՝ 300,000 - 5,000,000
- ԱՄՆ դոլար՝ 500 - 10,000
Տարեկան անվանական տոկոսադրույք
ՀՀ դրամ - 21,5%, ԱՄՆ դոլար - 18% Տարեկան փաստացի տոկոսադրույք*
ՀՀ դրամ - 23,89%, ԱՄՆ դոլար - 19,70%
Վարկի մարման ժամկետը`
60 ամիս
Վարկի մարման եղանակ`
Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում, որի մեջ մտնում են վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսագումարները)
Վճարներներ`
- Միանվագ վճար -0:
- Ամսական սպասարկման վճար - 0:
- Վճարային քարտով կատարվող գործարքների դիմաց (կանխիկացում, փոխանցում և այլն), գանձվում են Բանկի սակագներով սահմանված համապատասխան վճարներ:
Տույժեր և տուգանքներ`
- ժամկետանց վարկի համար՝ օրական 0,1 %,
- ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:
Մերժման հիմքեր
- Բացասական վարկային պատմություն,
- Կայուն եկամուտների բացակայություն,
- Անարժանահավատ տվյալների առկայություն,
- Դրական որոշում կայացնելու վրա ազդող այլ գործոններ:
Այլ տեղեկատվություն
Վարկային հայտը հաստատվելու դեպքում, Ձեր անհատական թերթիկը և վարկային պայմանագիրը կուղարկվի վարկային հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Դուք կարող եք վարկը մարել պայմանագրի ժամկետից շուտ, այդ դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
- Տոկոսագումարի հաշվարկը իրականացվում է վարկի գումարը վճարային քարտին հաշվեգրելու օրվանից:
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ* ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, իսկ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններին և օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
- Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը (պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի, կողմերի միջև հաղորդակցման կարգի, ծառայության ընհանուր վճարների, այլ վճարների փոփոխության և պայմանագրից բխող կողմերի իրավունքների և պարտականությունների վրա ազդող իրավական ակտերի փոփոխության մասին տեղեկատվություն) կարող եք ստանալ փոստային կապի միջոցով, կամ ձեր կողմից ընտրված այլ եղանակով: Բանկը Ձեզ, վերոնշյալ եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
- Online վարկերի պայմանագրի դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մենք տրամադրում ենք նաև այլ սպառողական վարկեր, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան էջերի միջոցով:
- Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին: Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ձեր կողմից ներկայացված բողոքների քննության գործընթացը ներկայացված է սույն կայքի Հաճախորդի իրավունքները էջում:
Ձեր վարկային հայտը կարող է մերժվել՝
- Բանկի վարկունակության չափանիշներին չբավարարելու դեպքում,
- Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատության դեպքում,
- բացասական վարկային պատմություն ունենալու դեպքում
- ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
- Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների և/կամ Վարկային բյուրոյի կողմից: Վարկային պատմությունը ուսումնասիրվում է վարկավորում իրականացնող կազմակերպությունների կողմից Ձեր վարկային հայտը դիտարկելու ընթացքում և մեծ դեր է խաղում վարկի տրամադրման որոշման կայացման հարցում: