+374 10 605555
EvocaOnline

«Շահավետ» վարկ՝ նվազող տոկոսադրույքով

Առաջարկում ենք «Շահավետ» սպառողական վարկեր՝ նվազող տոկոսադրույքով:
ՆԵՐՔԵՎ

 Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի:

 

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

դրամ

Վարկառուները

18 տարին լրացած Հայաստանի ռեզիդենտները, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

Սահմանաչափերը

1,000,000-ից մինչև 50,000,000 դրամ

Տրամադրման եղանակը

կանխիկ կամ անկանխիկ

Մարման ժամկետը

  • Անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ մինչև 7 տարի,
  • Շարժական գույքի գրավադրման դեպքում՝ մինչև 5 տարի:

Տոկոսադրույքը (տարեկան)

  • Մեկնարկային տոկոսադրույք՝ 17%,
  • Նվազող տոկոսադրույք*՝ ամեն տարի 0,5 %-ի չափով:

Նվազող տոկոսադրույքի կիրառումը*

  • Վարկի փաստացի տրամադրման օրվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարի վարկի տարեկան տոկոսադրույքը նվազում է 0,5%-ով: 
    Օրինակ, առավելագույն ժամկետով վարկավորելու դեպքում՝ վարկի տարեկան տոկոսադրույքները կկազմեն՝
    1-ին տարի՝ 17%, 2-րդ տարի՝ 16,5%, 3-րդ տարի՝ 16%, 4-րդ տարի՝ 15,5%, 5-րդ տարի՝ 15%:
  • Ձեր կողմից պայմանագրի որևէ կետ խախտելու դեպքում տոկոսադրույքի նվազման կարգը դադարում է գործել (պահպանվում է տվյալ օրվա դրությամբ վարկի գործող տարեկան տոկոսադրույքը):

Վերադարձելիության ապահովման միջոցները

  • Անշարժ կամ շարժական գույք: Նշված գույքերի գրավադրումից բացի՝ պահանջվում է առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն:
  • Անշարժ գույքի գրավադրման դեպքում` վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը:
  • Շարժական գույքի գրավադրման դեպքում` վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի 50%-ը, ընդ որում՝ գրավի առարկա կարող են լինել մինչև 7 տարեկան տրանսպորտային միջոցները:
  • Շարժական գույքի գրավադրման դեպքում պահանջվում է տրանսպորտային միջոցի ապահովագրություն`
- Ամեն տարի՝ վարկի գումարի (մնացորդի) չափով՝ պարտադիր:
- Ապահովագրավճարը կազմում է 2,5%:

Միջնորդավճարները

  • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
  • Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձում ենք միանվագ: Այն կազմում է վարկի գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան  20,000 դրամը:
  • Շարժական գույքի (ավտոմեքենայի) գրավի դեպքում գրավի պայմանագրի վավերացման վճարը 10,000 դրամ է:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:

Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները

  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1-2 (մեկ-երկու) բանկային օրվա ընթացքում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:

Այլ տեղեկատվություն

  • «Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ այստեղ
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում ներկայացված տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) հաշվարկված է վարկավորման առավելագույն ժամկետի համար:
  • Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում է «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am. 
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ: 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Դիմում,
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Տեղեկանք եկամուտների վերաբերյալ:
    • Այլ եկամուտների չափը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում):
    • Տեղեկատվություն երաշխավորող անձի/անց վերաբերյալ:
    • Գրավի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր`
      • Գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայական (շարժական գույքի դեպքում՝ տրանսպորտային միջոցի տեխ. անձնագիր),
      • Տեղեկանք գրավի առարկայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ,
      • Գրավադրվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքը (որոշում, պայմանագիր և այլն),
      • Եթե գրավատուն և վարկառուն այլ անձիք են, ապա անհրաժեշտ է գրավատուի անձնագիրը և սոցիալական քարտը կամ այն չունենալու մասին տեղեկանքը, կամ միայն նույնականացման քարտը,
      • Գրավադրվող գույքի գնահատման ակտը:
    • Մեր պահանջով նաև այլ փաստաթղթեր:
  • Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները`

    • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
    • Մշտական բնակության վայրը,
    • Կայուն եկամտի աղբյուրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

     

    Մերժման չափանիշները`

    • ոչ արժանահավատ փաստաթղթեր ներկայացնելը,
    • բացասական վարկային պատմությունը ,
    • եկամտի աղբյուրի ռիսկայնութունը /ոչ կայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտների ստացում և այլն/
    • գրավի պայամանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցները մարվում են ամսեկան պարբերականությամբ։ Մարումները իրականացվում են վարկային պայմանագրով սահմանված գրաֆիկին համաձայն:
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

     

    Ուշադրություն՝

    • Մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վարկի գումարի 50%-ից ավելին վաղաժամկետ մարելու դեպքում վճարում եք տուգանք՝ վարկի գումարի 50%-ը գերազանցող վաղաժամկետ վճարվող գումարի 1%-ի չափով:
    • Վարկի վաղաժամկետ մարման ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարկերի դեպքում:
    • Բանկը վարկի վաղաժամկետ մարման ՏՈՒԳԱՆՔ ՉԻ ԿԻՐԱՌՈՒՄ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարկերի դեպքում:
  • Պետական տուրքեր և այլ վճարներ
    • Հայաստանի պետական իրավասու մարմիններում վճարում եք պետտուրք՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
    • Գրավադրվող անշարժ/շարժական գույքի գնահատման ծառայության արժեքը՝ անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:
    • Նշում. Վարկի ձևակերպման հետ կապված բոլոր ծախսերը դուք եք կատարում: Վճարների չափերին կարող եք ծանոթանալ սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
Թարմացվել է 11.12.2017 | 16:01:09