- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐԷներգախնայողության վարկեր
Էներգախնայողության վարկեր
Առաջարկում ենք վարկեր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրի շրջանակում, որը առաքելություն ունի նպաստել էներգախնայողության ոլորտում ներդրումների իրականացմանը:Վարկերը տրամադրում ենք չգազիֆիկացված համայնքների ֆիզիկական անձանց գործունեության էներգաարդյունավետության բարձրացման նպատակով՝ մինչև 10կՎտ հզորությամբ ֆոտովոլտային համակարգերի և/կամ արևային ջրատաքացուցիչների ձեռք բերման համար:
Վարկերը կարող եք ձևակերպել մեր ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի» -ի):
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ովքեր կարող են դիմել
18– 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող չգազիֆիկացված և գազիֆիկացված համայնքների ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը:
Անշարժ գույքի վայրը
ՀՀ չգազիֆիկացված և գազիֆիկացված համայնքներ
Արժույթը
ՀՀ դրամ
Սահմանաչափերը
300,000-3,000,000 դրամ
Մարման ժամկետը
Մինչև 96 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքներ
Չգազաֆիկացված համայնքներ - 8%
Գազիֆիկացված համայնքներ - 10% Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում
Տուգանք չի կիրառվում
Վարկի մարման ձևը
«Անուիտետային»
Վերադարձելիության ապահովման միջոց
Երաշխավորություն
Տրամադրման եղանակը
Անկանխիկ՝ (գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին) Բանկի կողմից գանձվող վճարներ
0
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ
- Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
- Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
- ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
- Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների կողմից:
- Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական: