- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐShopping Card
Shopping Card
Ստացեք Shopping Card վարկային սահմանաչափով վճարային քարտեր, EvocaTouch հավելվածի միջոցով, շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի, առանց հավելյալ թղթաբանության ու ժամանակ կորցնելու:Օնլայն հայտերը հաստատվում են ավտոմատ կերպով, 24/7 ռեժիմում, հայտի հաստատման մասին տեղեկացումը ստացվում է EvocaTouch հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում:
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Տրամադրման նպատակը ՀՀ-ում և արտերկրում սպասարկման և առևտրի ոլորտում անկանխիկ գնումների իրականացման համար:
Ովքեր կարող են դիմել 21-60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր համապատասխանում են վարկավորման պայմաններին:
Սահմանաչափ և արժույթ Նվազագույնը` 300,000 ՀՀ դրամ, 600 ԱՄՆ դոլար, 500 Եվրո, իսկ առավելագույնը` 3,000,000 ՀՀ, 6000 ԱՄՆ դոլար, 5000 Եվրո,
Տրամադրման ժամկետ 36 ամիս
Սահմանաչափի տեսակ Վերականգնվող
Տրամադվող քարտ VISA CLASSIC
Անվանական տոկոսադրույք ՀՀ դրամ` 13 %, ԱՄՆ դոլար` 11%, Եվրո` 11%
Տարեկան փաստացի տոկոսադրույք* 14,66 %
Արտոնաշրջան (անտոկոս վարկավորում) Չի տրամադրվում
Ամսական նվազագույն մարման պահանջ Դուք պարտավոր եք վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը + հաշվարկված % (մուտքագրված 5 % վերականգնվում է քարտին, որը հաճախորդը կարող է կրկին օգտագործել): Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:
Քաղվածքի օր Յուրաքանչյուր ամսվա 1-ը
Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից 15 օր (վերջնաժամկետ է համարվում յուրաքանչյուր ամսվա 16-ը)
Մայր գումարի մարում Ժամկետի վերջում
Տույժեր - ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,
- ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %
Այլ տեղեկատվություն Ձեր հայտը հաստատվելու դեպքում, Ձեր անհատական թերթիկը և վարկային սահմանաչափի պայմանագիրը կուղարկվի հայտում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Վճարային քարտի սպասարկման վճարներ և սահմանափակումներ՝ Վճարային քարտի տրամադրում 0 (1 բանկային օրվա ընթացքում-2000 դրամ)
Վճարային քարտի տարեկան սպասարկման վճար 2000 դրամ
Լրացուցիչ քարտի տրամադրում 0
Լրացուցիչ քարտի տարեկան սպասարկման վճար 3000 դրամ
Քարտային հաշվի չնվազող մնացորդ 0
Քարտային հաշվի դրական մնաղորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոս - Մինչև 5 մլն. դրամ – 0%
- 5 մլն. դրամ և ավել -1%
- Արտարժույթ – 0%
Ցանկացած եղանակով կանխիկի տրամադրում և քարտից փոխանցումներ 7%
Առևտրի կետերում Բանկի և այլ բանկերի POS տերմինալներով անկանխիկ գործարքների իրականացում 0%
Կանխիկի մուտքագրում «ԱրՔա» համակարգի անդամ հանդիսացող բանկերի ATM-ով (ATM CASH-IN) 0.6% Քարտային հաշվի քաղվածքի տրամադրում - Ամսական քաղվածքի տրամադրում - 0
- 1 ամսից ավել ժամանակահատվածի համար -1000 դրամ
Գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրությունների ստացում 0 Կանխիկացման գործարքների սահմանաչափեր և քանակ - Կանխիկացման սահմանաչափ (օրական) - դրամ` 1,000,000, դոլար` 2000, եվրո` 2000,
- Կանխիկ գործարքների քանակ (օրական) - 10 հատ
- Կանխիկացման գործարքների կամ սահմանաչափերի քանակի ավելացման միջնորդավճար - մեկ օրվա համար` 500 դրամ, քարտի գործողության ամբողջ ընթացքում` 1000 դրամ:
Անկանխիկ գործարքների առավելագույն սահմանաչափ և քանակ (օրական) Առանց սահմանափակման
Գերածախսի գծով տույժեր 20 % տարեկան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Դուք կարող եք վարկային սահմանաչափը մարել պայմանագրի ժամկետից շուտ, այդ դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
- Տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ* ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, իսկ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններին և օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
- Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը (պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի, կողմերի միջև հաղորդակցման կարգի, ծառայության ընհանուր վճարների, այլ վճարների փոփոխության և պայմանագրից բխող կողմերի իրավունքների և պարտականությունների վրա ազդող իրավական ակտերի փոփոխության մասին տեղեկատվություն) կարող եք ստանալ փոստային կապի միջոցով, կամ ձեր կողմից ընտրված այլ եղանակով: Բանկը Ձեզ, վերոնշյալ եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
- Վարկային սահմանաչափի տրամադրման պայմանագրի դրույթներին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մենք տրամադրում ենք նաև այլ սպառողական վարկեր, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան էջերի միջոցով:
- Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին: Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ձեր կողմից ներկայացված բողոքների քննության գործընթացը ներկայացված է սույն կայքի Հաճախորդի իրավունքները էջում:
Ձեր վարկային հայտը կարող է մերժվել՝
- սույն պայմաններով սահմանված վարկունակության չափանիշներին չբավարարելու դեպքում,
- Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատության դեպքում,
- բացասական վարկային պատմություն ունենալու դեպքում
- ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
- Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների և/կամ Վարկային բյուրոյի կողմից: Վարկային պատմությունը ուսումնասիրվում է վարկավորում իրականացնող կազմակերպությունների կողմից Ձեր վարկային հայտը դիտարկելու ընթացքում և մեծ դեր է խաղում վարկի տրամադրման որոշման կայացման հարցում: