+374 10 605555
EvocaOnline

Առանց գրավի վարկեր

Առաջարկում ենք սպառողական վարկեր՝ առանց գրավադրման պահանջի:
ՆԵՐՔԵՎ

Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և  ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

դրամ

Վարկառուները

Երևանի և Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերի գրանցում ունեցող, 21 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:

Սահմանաչափերը

100,000-ից մինչև 500,000 դրամ

Տրամադրման եղանակը

կանխիկ կամ անկանխիկ

Մարման ժամկետը

 մինչև 36 ամիս

Տոկոսադրույքը (տարեկան)

 22 % 

Վարկավորման հատուկ պայմաններ

  • Վերջին 1 տարում չպետք է ունենաք վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
  • Պետք է ունենաք եկամուտների վերաբերյալ նվազագույնը 6 ամսվա գրանցված տվյալներ «Նորք» տեղեկատվական համակարգում:
  • Հայաստանի ֆինանսական համակարգում ձեր գործող վարկային պարտավորությունների հանրագումարը (առանց գրավի և երաշխավորության) չպետք է գերազանցի 2,000,000 դրամը, իսկ գործող վարկերի քանակը՝ 5-ը:
  • Այս վարկատեսակի միայն մեկ գործող վարկ կարող եք ունենալ:

Պահանջվող փաստաթղթերը

  • Վարկի դիմում:
  • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:

Միջնորդավճարները

  • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 3,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
  • Վարկային հաշվի սպասարկման վճարը 100,000-250,000 դրամ վարկի դեպքում 10,000 դրամ է, իսկ 250,001-500,000-ի դեպքում՝ 20,000 դրամ: Վճարը գանձում ենք միանվագ՝ վարկի տրամադրման պահին:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման ժամկետը

Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո առավելագույնը 2 (երկու) բանկային օրվա ընթացքում:

Այլ տեղեկատվություն

  • «Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ այստեղ:
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում ներկայացված տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) հաշվարկված է վարկավորման առավելագույն ժամկետի համար:
  • Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում է «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Վարկի և տոկոսների մարումները
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝

               «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
               «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:

    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ վարկառուներին
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները. ..սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am.
  •  Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ:


«Ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է 04.10.2017 | 16:02:55