+374 10 605555
EvocaOnline

Քարտային վարկեր՝ առանց եկամուտների

Առաջարկում ենք քարտային վարկեր՝ առանց եկամուտների հավաստման պահանջի (միայն գրավադրմամբ):
ՆԵՐՔԵՎ

Քարտային վարկեր ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի»-ի):

ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթ

դրամ, դոլար, եվրո

Վարկառուները

21 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը:

Սահմանաչափերը

  • Դրամ՝ 1,500,000-ից մինչև 10,000,000
  • Դոլար կամ եվրո՝ 3,000-ից մինչև 20,000

Տրամադրման եղանակը

Դրամի դեպքում՝ կանխիկ, իսկ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ անկանխիկ (տրամադրում ենք Վճարային քարտ՝ չվերականգնվող վարկային սահմանաչափով):

Մարման ժամկետը

12-ից մինչև 84 ամիս

Տոկոսադրույքը (տարեկան)

  • Դրամ՝ 19 %,
  • Դոլար կամ եվրո՝ 14 %:

Վարկավորման հատուկ պայմաններ

  • Դուք և գրավատուն պետք է լինեք նույն անձը, իսկ տարբեր անձանց դեպքում պետք է լինեն համատեղ տնտեսություն վարող անձիք (համատեղ բնակվող):
  • Վերջին 1 տարում չպետք է ունենաք վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
  • Մեզ համար ընդունելի գրավադրվող անշարժ գույքը, որը պետք է համապատասխանի հաջորդ տողի պահանջներին:
Վերադարձելիության ապահովման միջոցը
  • Բնակարանը կամ հասարակական տարածքը (բացառությամբ արտադրական տարածքների): Գրավը պետք է գտնվի միայն Երևան, Գյումրի, Վանաձոր և Աբովյան քաղաքներում: Անշարժ գույքի գրավադրումից բացի, պահանջվում է առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն:
  • Եթե գրավադրվող գույքը Երևանում է, ապա վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի 50%-ը, իսկ մարզերում՝ 40%-ը: Վարկային պատմության բացակայության դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել Երևանում գրավադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի 30%-ը, իսկ մարզերում՝ 20%-ը:

Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները

  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1-2 (մեկ-երկու) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
Միջնորդավճարները
  • Դրամային վարկերի դեպքում՝
- Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
- Վարկային հաշվի սպասարկման վճարը վարկի գումարի 1%-ն է: Այն գանձում ենք միանվագ՝ վարկի տրամադրման պահին:
- Վարկի գումարի կանխիկացնելու դեպքում միջնորդավճար չենք գանձում:
  • Արտարժույթով (դոլար կամ եվրո) վարկերի դեպքում՝
- Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 10,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
- Մեր կանխիկացման կետերից վարկի գումարը կանխիկացնելու դեպքում գանձում ենք գումարի 1%-ը:
Այլ տեղեկատվություն (վերաբերում է դրամային վարկերին)
  • «Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ այստեղ: ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում ներկայացված տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) հաշվարկված է վարկավորման առավելագույն ժամկետի համար:
  • Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում է «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկավորման շրջանակում Վճարային քարտերը տրամադրում ենք անվճար՝ սառանց տարեկան սպասարկման վճարի: Վճարային քարտերի տրամադրման և օգտագործման կանոններին  կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Գրավադրվող գույքի մասին տեղեկանք (3-րդ ձև):
    • Ամուսնության վկայական (առկայության դեպքում):
    • Գրավի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր`
      • գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականը և սեփականության իրավունքի գրանցման հիմքերը,
      • տեղեկանք գրավի առարկայի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ (միասնական տեղեկանք),
      • գրավադրվող գույքի գնահատման ակտ:
    • Մեր պահանջով նաև այլ փաստաթղթեր:
  • Պետական տուրքեր և այլ ծախսեր
    • Գրավադրվող անշարժ գույքի գնահատում` 10,000-150,000 դրամ,
    • Նոտարական ձևակերպման ծախսեր՝ 10,000-30,000 դրամ (վճարում եք նոտարական գրասենյակում),
    • Գրավի գրանցման ծախսեր՝ նվազագույնը 36,500 դրամ (վճարում եք կադաստրի համապատասխան ստորաբաժանումում):
  • Վարկի վերաբերյալ որոշման չափանիշները

    Դրական որոշման կայացման չափանիշները`

    • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
    • Մշտական բնակության վայրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:

    Մերժման չափանիշները`

    • Ոչ արժանահավատ փաստաթղթերը ներկայացնելը,
    • Բացասական վարկային պատմությունը,
    • Գրավի պայմանագրի կամ երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցները մարվում են ամսեկան պարբերականությամբ։ Մարումները իրականացվում են վարկային պայմանագրով սահմանված գրաֆիկին համաձայն:
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Ուշադրություն.
      • Մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վարկի գումարի 50%-ից ավելին վաղաժամկետ մարելու դեպքում վճարում եք տուգանք՝ վարկի գումարի 50%-ը գերազանցող վաղաժամկետ վճարվող գումարի 1%-ի չափով:
      • Վարկի վաղաժամկետ մարման ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարկերի դեպքում:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկայինռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում  ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման  ..կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am.
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ:


«Ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է 04.10.2017 | 18:39:23