+374 10 605555
EvocaOnline

Հատուկ առաջարկ

Reebok Sports Club Armenia-ի հետ համատեղ՝ առաջարկում ենք քոբրենդային քարտեր, որոնք ունեն քարտային վարկ ստանալու հնարավորություն (առանց գրավադրման պահանջի):
ՆԵՐՔԵՎ

Քոբրենդային քարտերով վճարում կարող եք կատարել միայն սպորտային համալիրում տեղակայված մեր POS-տերմինալների միջոցով: Քարտային վարկի գումարով կարող եք՝

  • Վճարել սպորտային ակումբի այցելության տարեկան անդամակցության փաթեթի համար,
  • Կատարել գնումներ ակումբի Reebok Fit Hub սրահում,
  • Օգտվել մարզասրահի սրճարաններից և այլ ծառայություններից:

Քոբրենդային քարտերի և քարտային վարկերի համար կարող եք դիմել ստորտային ակումբ և լրացնել համապատասխան դիմումը: Հարցերի դեպքում կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի» -ի):


ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը

դրամ

Սահմանաչափերը

100,000-ից մինչև 1,000,000 դրամ

Տրամադրման եղանակը

անկանխիկ

Մարման ժամկետը

12 ամիս

Տոկոսադրույքը (տարեկան)

18 % 

Վարկավորման հատուկ պայմաններ

Վարկեր տրամադրում ենք հետևյալ պայմանների միաժամանակ բավարարման դեպքում՝

  • 100,000-ից մինչև 500,000 դրամի դեպքում՝
- Գրանցված եկամուտ «Նորք» համակարգում (անկախ եկամտի չափից),
- Վերջին 12 ամսում դասակարգված վարկերի բացակայություն,
- Վերջին 12 ամսում ժամկետանց օրերի գումարային առավելագույն քանակը՝ 30 օր:
  • 500,001-ից մինչև 1,000,000 դրամի դեպքում՝
- Գրանցված եկամուտ «Նորք» համակարգում,
- Բոլոր գործող և նոր հայցվող վարկի գծով ամսական մարումները չպետք է գերազանցեն զուտ եկամտի 50%-ը, իսկ քարտային վարկի սահմանաչափը չի կարող գերազանցել հաշվարկում մասնակցող եկամտի քառապատիկը,
- Վերջին 12 ամսում դասակարգված վարկերի բացակայություն,
- Վերջին 12 ամսում ժամկետանց օրերի գումարային առավելագույն քանակը՝ 30 օր,
- Վերջին աշխատավայրում ստաժը՝ նվազագույնը 6 ամիս (ըստ «Նորք» համակարգի):

Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները

  • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
  • Վարկը տրամադրում ենք 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

Միջնորդավճարները

Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 1,000 դրամ է: Գանձում ենք միանվագ՝ վարկի տրամադրման պահին:

Այլ տեղեկատվություն
  • «Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ այստեղ:
  • ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում ներկայացված տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) հաշվարկված է վարկավորման առավելագույն ժամկետի համար:
  • Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում է «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ

    Սահմանված ձևանմուշի դիմում:
    Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    Անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ փաստաթղթեր:

  • Վարկի և տոկոսների մարումները

    Վարկային միջոցները մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    Վարկի և տոկոսագումարների մարումն իրականացնում եք «Անուիտետային» եղանակով (հավասարաչափ ամսական մարում):
    Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՔ ՎՃԱՐՈՒՄ:

  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

    Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները. ..սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկմանկարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am.
  •  Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ:

«Ֆինանսական օգնական» համակարգ

Թարմացվել է 04.10.2017 | 15:48:57