- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐՈւսանողական վարկեր
Ուսանողական վարկեր
Առաջարկում ենք ուսանողական վարկեր՝ ուսման վարձերի վճարման նպատակով:Միայն Evocabank-ում Ուսանողական վարկերը կարելի է ձևակերպել online` Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Հավելվածի միջոցով վարկի դիմելու քայլերը ներկայացված են այստեղ։
Վարկերը կարելի է ձևակերպել նաև մեր Գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Արժույթը
դրամ
Ովքեր կարող են դիմել
Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողներ` ուսման վարձի վճարման նպատակով:
Սահմանաչափերը
Առավելագույնը 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում՝ յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը չի կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը:
Տրամադրման եղանակը
Անկանխիկ՝ վարկի գումարը փոխանցելով համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին: Փոխանցման համար հիմք է հանդիսանում ուսումնական հաստատության կողմից տրված և Հաճախորդի կողմից Բանկ ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված վավերապայմաններ պարունակող):
Վարկի մարման եղանակը և ժամկետը
Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում՝ Ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ /առավելագույնը 5 տարի/, իսկ ուսումնառության ավարտից հետո, կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ, սակայն ոչ ավել, քան 10 տարի ժամկետով։
Տոկոսադրույքը (տարեկան)
9%, որից պետությունը սուբսիդավորելու է՝
- 2 տոկոսային կետը՝ բոլորի համար,
- 3 տոկոսային կետը՝ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար:
- 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, մասնավորապես՝ 01.05.20թ - 31.12.20թ ժամանակահատվածում վարկառու ուսանողների կողմից վճարման ենթակա տարեկան տոկոսադրույքը կկազմի համապատասխանաբար՝
- 80% և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողների համար՝ 0%,
- 80%-ից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողների համար՝ 4%:
- Փաստացի տոկոսադրույքից տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից
Վերադարձելիության ապահովման միջոցը
Ուսանողի ծնողի (ների), խնամակալի (ների) կամ այլ անձանց երաշխավորություն:
Միջնորդավճարներ
Չեն գանձվում
Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները
- Վարկի դիմումն օնլայն ներկայացնելու դեպքում վարկառուն նույն պահին ստանում է պատասխան՝ արդյոք ինքը համապատասխանում է վարկավորման պահանջներին։
- Վարկի վերջնական հաստատումն ու ձևակերպումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկը ձևակերպում և ուսումնական հաստատությանն ենք փոխանցում՝ վարկավորման պայմանագիրը և երաշխավորության համաձայնագրերը կնքելուց հետո 2 (երկու) բանկային օրվա ընթացքում:
- Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 2 (երկու) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
Այլ պահանջներ
Դուք կամ երաշխավորող անձիք վարկի տրամադրման պահին չպետք է ունենաք չաշխատող պարտավորություններ:
Այլ անհրաժեշտ տեղեկատվություն
- Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում է «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-
Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Դրական որոշման կայացման չափանիշները`
- Մեր կողմից ընդունելի երաշխավորությունները,
- Մշտական բնակության վայրը,
- Կայուն եկամտի աղբյուրը,
- Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
- Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:
Մերժման չափանիշները`
- Ոչ արժանահավատ փաստաթղթեր ներկայացնելը,
- Բացասական վարկային պատմությունը,
- Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը (անկայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտներ),
- Վարկային պայմանագրի կամ երաշխավորությունների կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
-
Վարկի և տոկոսների մարումները
- Վարկի ամսական մարումները կատարում եք անուիտետային եղանակով, ընդ որում` ուսման ընթացքում մարում եք միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսման ավարտից հետո՝ մայր գումարը և տոկոսագումարները՝ հավասարաչափ:
- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկը վաղաժամկետ մարելու դեպքում որևէ տուգանք չեք վճարում:
-
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
-
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
- Վարկի դիմում՝ օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ թղթային՝ մեր սահմանած ձևի համաձայն:
- Տեղեկանք ԲՈՒՀ-ից, որտեղ պետք է նշվեն՝
- Ձեր ֆակուլտետը, կուրսը և ուստարվա վարձի չափը (տվյալ ուստարվա մնացորդային գումարի չափը), ԲՈւՀ-ի բանկային հաշվի համարը, ձեր ուսումնառության ավարտի տարին և ամիսը,
- Գերազանց սովորելու դեպքում պետք է նշում լինի կոնկրետ ուստարում գերազանցության վերաբերյալ:
- Անձնագիր և սոցիալական քարտ (կամ այն չունենալու մասին տեղեկանք), կամ միայն նույնականացման քարտ:
- Տեղեկանք եկամուտների վերաբերյալ (եթե ուսմանը զուգահեռ աշխատում եք և ունեք մեր սահմանած վարկունակության չափանիշներին բավարարող օրինական եկամուտներ):
- Այլ եկամուտների չափը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում):
- Երաշխավորող անձանց վերաբերյալ տեղեկատվություն:
- Երաշխավորող անձանց եկամուտների աղբյուրը հավաստող փաստաթղթեր:
- Անհրաժեշտության դեպքում՝ մեր պահանջով նաև այլ փաստաթղթեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները ..սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am.
- Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ: