+374 10 605555
EvocaOnline

Առևտրային հիփոթեք

Առաջարկում ենք առևտրային հիփոթեքային վարկեր: Վարկերը տրամադրում ենք առևտրային նշանակության անշարժ գույք (արտադրական, հասարակական կամ այլ առևտրային նշանակության) գնելու, վերանորոգելու կամ կառուցապատելու նպատակով:
ՆԵՐՔԵՎ

Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակ և ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ «Էրեբունի»-ի):

 ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արժույթը դրամ, դոլար, եվրո
Վարկառուները 18 տարին լրացած Հայաստանի քաղաքացիները, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:
Սահմանաչափերը Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ 10,000,000-ից մինչև 120,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ,
• Վերանորոգելու դեպքում՝ 5,000,000-ից մինչև 30,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ:
Տրամադրման եղանակը կանխիկ կամ անկանխիկ
Մարման ժամկետը • Անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու դեպքում՝ մինչև 15 տարի,
• Վերանորոգելու դեպքում՝ մինչև 7 տարի:
Տոկոսադրույքը (տարեկան)

Դրամ՝ 13-17%; Դոլար՝ 9-12%; Եվրո՝ 8-10%;

Տոկոսադրույքի չափը կախված է արժույթից, նպատակներից (գնում, վերանորոգում, կառուցապատում ), ժամկետից, գրավադրվող անշարժ գույքի գտնվելու վայրից և վիճակից:

Կանխավճարը (անշարժ գույք գնելու դեպքում)

Սկսած 30%-ից, կանխավճարը կատարում եք մեզ մոտ և միայն դրամով:

Վարկ/գրավ հարաբերակցությունը Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 70%-ի չափով:
Վերադարձելիության ապահովման միջոցը

• Ձեռք բերվող կամ վերանորոգվող անշարժ գույքը*:
• Կառուցապատման վարկի դեպքում գրավադրվում է հողամասը, որտեղ կառուցվում է անշարժ գույքը, կառուցվող անշարժ գույքը, ինչպես նաև որոշ դեպքերում այլ անշարժ գույք՝ չխախտելով վարկ/գրավ հարաբերակցությունը*:

Անհրաժեշտության դեպքում կարող ենք պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ:
Ապահովագրությունը

• Պահանջվում է գրավադրվող գույքի ապահովագրություն (ձեռք բերվող կամ կառուցվող անշարժ գույքի դեպքում՝ պարտադիր (կառուցումն ավարտելուց հետո), իսկ վերանորոգվող անշարժ գույքի դեպքում՝ մեր պահանջով): Ընդ որում, ապահովագրությունը պետք է կատարվի Լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կողմից հօգուտ մեզ՝ վարկի գումարի չափով՝ ամեն տարի (պարտադիր):

• Ապահովագրավճարը` 0.15%:
Միջնորդավճարները • Վարկային հայտի ուսումնասիրման վճարը 20,000 դրամ է: Այն չենք վերադարձնում՝ անկախ վարկային հայտի բավարարումից կամ մերժումից:
• Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները • Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք գույքի գրավադրման գործընթացն ավարտելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
• Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Պահանջվող փաստաթղթերի ցանկ
    • Վարկի դիմում:
    • Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ,
    • Տեղեկանք փաստացի բնակության վայրից, 3-րդ ձև (ձեռք բերվող բնակարանից):
    • Աշխատավարձի չափի մասին տեղեկանք, որի տրամադրման ժամկետը մեզ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 օրացուցային օրը:
    • Ամուսնության վկայական (առկայության դեպքում):
    • Անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում):
    • Ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:
    • Վերանորոգման դեպքում՝ կատարվելիք ծախսերի նախահաշիվ:
    • Վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայականը:
    • Վաճառվող անշարժ գույքի ձեռքբերման հիմքերը:
    • Միասնական տեղեկանք՝ կադաստրի տարածքային ստորաբաժանումից անշարժ գույքի կալանքի և արգելանքի բացակայության վերաբերյալ:
    • Անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը:
    • Կառուցապատման դեպքում ՝
      • կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
      • հողամասի սեփականության վկայական,
      • կառուցապատման թույլտվություն (առկայության դեպքում),
      • անհրաժեշտության դեպքում կառուցվող անշարժ գույքի նախագիծ:
    • Մեր պահանջով այլ փաստաթղթեր:
  • Պետական տուրքեր և այլ ծախսեր
    • Գրավադրվող անշարժ գույքի գնահատում` 10,000-30,000 դրամ,
    • Նոտարական ձևակերպման ծախսեր՝ 10,000-30,000 դրամ (վճարում եք նոտարական գրասենյակում),
    • Գրավի գրանցման ծախսեր՝ նվազագույնը 36,500 դրամ (վճարում եք կադաստրի համապատասխան ստորաբաժանումում):
  • Վարկի վերաբերյալ որոշման չափանիշները
    • Մեր կողմից ընդունելի գրավադրվող գույքը և երաշխավորությունները,
    • Մշտական բնակության վայրը,
    • Կայուն եկամտի աղբյուրը,
    • Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
    • Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:
  • Վարկի և տոկոսների մարումները
    • Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
    • Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
      • «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
      • «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
    • Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
    • Ուշադրություն. Մինչև վարկի գործողության ժամկետի կեսը վարկի գումարի 50%-ից ավելին վաղաժամկետ մարելու դեպքում վճարում եք տուգանք՝ վարկի գումարի 50%-ը գերազանցող վաղաժամկետ վճարվող գումարի 1%-ի չափով:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, իսկ ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
    • Վարկային պարտավորությունների չկատարման հետևանքով գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, եթե ձեր վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավի արժեքը չի բավարարում, ապա մենք (գործող օրենսդրության համաձայն) հնարավորություն ունենք կատարել վարկային պարտավորությունների մարումներ ձեր այլ գույքի հաշվին (առկայության դեպքում):
    • Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
Թարմացվել է 01.11.2017 | 18:52:26