- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎԱՐԿԵՐԵրաշխավորությամբ ապահովված վարկեր
Երաշխավորությամբ ապահովված վարկեր
Առաջարկում ենք սպառողական վարկեր երաշխավորությամբ՝ առանց գրավի:Վարկերը կարող եք ձևակերպել մեր Գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում (բացառությամբ «Էրեբունի»-ի):
ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԱրժույթը
դրամ, դոլար, եվրո
Վարկառուները
18 տարին լրացած Հայաստանի ռեզիդենտ, որոնք վարկի սպասարկման ընթացքում չեն բոլորի կենսաթոշակային տարիքը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: Մարման ժամկետը և Սահմանաչափերը
- 36 ամիս - Դրամ՝ 1,000,000-ից մինչև 2,000,000, Դոլար՝ 2000-ից մինչև 4000, Եվրո՝ 1,500-ից մինչև 3000:
- 36-ից-60 ամիս - Դրամ՝ 2,000,001-ից մինչև 5,000,000, Դոլար՝ 4001-ից մինչև 10000, Եվրո՝ 3,001-ից մինչև 8000:
Տրամադրման եղանակը
- Դրամ - կանխիկ / անկանխիկ,
- Դոլար կամ Եվրո - անկանխիկ` քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
Տոկոսադրույքը (տարեկան)
- Դրամ - 18%
- Դոլար - 15%
- Եվրո - 14%
Վերադարձելիության ապահովման միջոցը
- 1,000,000-ից մինչև 3,000,000 վարկերի դեպքում - Նվազագույնը 1 (մեկ) ֆիզիկական կամ 1 (մեկ) իրավաբանական անձի երաշխավորություն:
- 3,000,001-ից մինչև 5,000,000 վարկերի դեպքում - Նվազագույնը 2 (երկու) անձի երաշխավորություն:
Գանձվող վճարները
- Վարկային հաշվի սպասարկման վճարը 2%: Այն գանձում ենք միանվագ՝ վարկի տրամադրման պահին:
- Ամսական սպասարկման վճարը՝ վարկի սկզբնական գումարի 0,2% չափով:
- Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձում ենք կանխիկացման վճար՝ ըստ մեր սակագների:
Վարկի դիմումի մասին որոշման կայացման, ձեզ այդ մասին տեղեկացման և վարկի տրամադրման ժամկետները
- Որոշումը կայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերը մեզ ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկը տրամադրում ենք վարկավորման պայմանագիրը և երաշխավորության համաձայնագրերը կնքելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկի դիմումի վերաբերյալ որոշման արդյունքների մասին ձեզ տեղեկացնում ենք 1 (մեկ) բանկային օրվա ընթացքում՝ բանավոր կամ ձեր ցանկության դեպքում՝ նաև գրավոր:
Այլ տեղեկատվություն - «Սպառողական վարկի էական պայմանների ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկին» կարող եք ծանոթանալ այստեղ: ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ թերթիկում ներկայացված տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) հաշվարկված է վարկավորման առավելագույն ժամկետի համար:
- Վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում, նախքան վարկային պայմանագրի կնքումը, ձեզ ենք տրամադրում է «Սպառողական վարկի էական պայմանների ԱՆՀԱՏԱԿԱՆ թերթիկ»՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի հաստատած «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-
Պահանջվող փաստաթղթերի ցանկ
- Վարկի դիմում:
- Անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
- Տեղեկանք եկամուտների վերաբերյալ:
- Այլ եկամուտների մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):
- Մեր կողմից պահանջվող տեղեկատվություն՝ երաշխավորող անձի/անց վերաբերյալ:
- Անհրաժեշտության դեպքում՝ մեր պահանջով այլ փաստաթղթեր:
-
Վարկի վերաբերյալ որոշման կայացման չափանիշները
Դրական որոշման կայացման չափանիշները`
- Մեր կողմից ընդունելի երաշխավորությունները,
- Մշտական բնակության վայրը,
- Կայուն եկամտի աղբյուրը,
- Դրական կամ չեզոք վարկային պատմությունը,
- Արժանահավատ և լիարժեք փաստաթղթերը:
Մերժման չափանիշները`- Ոչ արժանահավատ փաստաթղթեր ներկայացնելը,
- Բացասական վարկային պատմությունը,
- Եկամտի աղբյուրի ռիսկայնությունը (անկայուն եկամուտներ, ոչ հստակ պարբերականությամբ եկամուտներ),
- Երաշխավորության համաձայնագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը:
-
Վարկի և տոկոսների մարումները
- Վարկը մարում եք ամսական պարբերականությամբ՝ պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն:
- Վարկը և տոկոսագումարները մարում եք հետևյալ երկու եղանակներից մեկով, ըստ ձեր ցանկության՝
- «Անուիտետային» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով ներառում է մայր գումարը և կուտակված տոկոսները,
- «Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որը ներառում է մայր գումարի մարումը՝ հավասար, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական չափով:
- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Վարկերի վաղաժամկետ մարման դեպքերում ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
-
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
- Տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի Վարկային ռեգիստրում:
- Սահմանված մարման ժամկետներում վճարային պարտավորությունների (վարկի գումար, տոկոսագումար) ուշացման դեպքում ՎՃԱՐՈՒՄ ԵՔ ՏՈՒՅԺԵՐ` ժամկետանց գումարի համար՝ 0,015% օրական, իսկ ժամկետանց տոկոսի համար՝ 0,1% օրական:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում` www.cba.am.
- Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակ: