+374 10 605555
EvocaOnline

Ներդրումային ծառայություններ

Առաջարկում ենք բրոքերային (դիլերային) և արժեթղթերի պահառուի ծառայություններ (այդ թվում՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների միջնորդավորման)՝ Հայաստանի տարածքում, արժեթղթերի ռուսաստանյան և համաշխարհային շուկաներում:
ՆԵՐՔԵՎ

Արժեթղթերի համաշխարհային շուկաներում  ներդրումային ծառայություններ ենք մատուցում գերմանական առաջատար BAADER ներդրումային բանկի հետ կնքած պայմանագրի շրջանակում: 2010թ. դեկտեմբերին BAADER-ում բացել ենք բրոքերային հաշիվ, ինչը հնարավորություն է ընձեռել մեզ և մեր հաճախորդներին՝ գործառնություններ իրականացնելու Լոնդոնի, Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի, Տոկիոյի և առաջատար այլ բորսաներում ցուցակվող արժեթղթերով:

Ռուսաստանի արժեթղթերի շուկայում  ներդրումային ծառայությունները մատուցում ենք БрокерКредитСервис ընկերության միջոցով՝ բրոքերային սպասարկման պայմանագրի շրջանակում: Գործարքների և Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում (ММВБ) շրջանառվող արժեթղթերի գնանշումների վերաբերյալ տեղեկությունները ստացվում են իրական ժամանակում (online):

Բրոքերային և պահառուական ծառայությունները մատուցում ենք՝ համաձայն մեր կանոնների և սակագների:Ներդրումային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է մեզ մոտ ունենալ ընթացիկ բանկային հաշիվ, որի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ - Ձեր հանձնարարությամբ և միջոցների հաշվին իրականացվող ներդրումների ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ ԵՔ ԴՈՒՔ: Մենք ՉԵՆՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ձեր վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Ներդրումների ռիսկը կախված է ձեր ընտրած ներդրումից՝ ներդրման երկրից, երկրի և ընկերության անհատական. .վարկանիշից, տնտեսության ճյուղից, արժույթից, ներդրման ժամկետից, պետական/ոչ պետական լինելու և այլ գործոններից:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Թարմացվել է 10.10.2017 | 19:19:26