+374 10 605555
EvocaOnline

Քարտերի տրամադրում և սպասարկում

Ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում ենք հետևյալ վճարային քարտերը՝ ArCa Classic լոկալ քարտը ( որը հնարավոր է գործածել միայն Հայաստանի տարածքում) և MasterCard (Standard, Gold, Maestro) ու Visa (Classic, Gold) միջազգային քարտերը (որոնք կարելի է գործածել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում):
ՆԵՐՔԵՎ

Քարտային հաշիվները բացում  և վարում ենք դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով: MasterCard (Standard, Gold) և Visa (Classic, Gold) քարտերը թողարկվում են DDA չիպով (հանդիսանում են առավել անվտանգ և ապահով միկրոպրոցեսորային քարտեր):

Maestro և ArCa Classic դեբետային քարտերն ունեն օվերդրաֆտ*, իսկ MasterCard (Standard, Gold) և Visa (Classic, Gold) կրեդիտային քարտերը՝ վարկային գիծ և օվերդրաֆտ* ստանալու հնարավորություն: ArCa, Maestro, MasterCard Standard քարտերը կարող են ծառայել նաև որպես աշխատավարձային քարտեր, որոնց,  ձեր ցանկության դեպքում, կարող է փոխանցվել ձեր աշխատավարձը:

Վճարային  քարտերը թողարկվում են 3 (երեք) տարի ժամկետով:

Քարտերը տրամադրում և սպասարկում ենք մեր կողմից հաստատված Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների համաձայն: Սակագներով սահմանված բոլոր տեսակի միջնորդավճարները գանձում ենք քարտային հաշվից անակցեպտ կերպով: Վճարային քարտերին վերաբերող մանրամասն տեղեկատվությանը (այդ թվում՝ քարտերի թողարկման, քաղվածքների տրամադրման, գործարքների բողոքարկման, արտարժույթով արտահայտված գործառնությունների կատարման և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը)  կարող եք ծանոթանալ այստեղ:

Քարտերի ստացման դիմում կարող եք ներկայացնել ինչպես մեր գործունեության վայրում, այնպես էլ հեռակառավարման համակարգերի միջոցով (օնլայն)՝ մեր կայքի կամ բջջային հավելվածի միջոցով ներկայացված էլեկտրոնային հայտ/դիմում-ի հիման վրա:

Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են  ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ օնլայն համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում): Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուշադրություն - * Մենք վարկային գծերի (օվերդրաֆտների) տրամադրման հրապարակային առաջարկ չենք ներկայացնում: Դրանք կարող են տրամադրվել մեր Լիազոր մարմնի որոշմամբ՝ ներքին ակտերով սահմանված պայմաններով և ձեզ հետ փոխադարձ կնքված պայմանագրի հիմքերով:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Վճարային քարտերով կատարվող գործառնություններ

    Վճարային քարտերով կարող եք՝

    • Կանխիկացնել Ձեր քարտային հաշվին առկա միջոցները բանկոմատներից (ATM) և կանխիկացման կետերից (POS տերմինալներից):
    • Կատարել անկանխիկ վճարումներ առևտրի և սպասարկման կետերում (ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում և սպասարկման այլ կետերում):
    • Կատարել կոմունալ վճարումներ՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն (www.arca.am-ում գրանցելով վիրտուալ քարտ):
    • Օնլայն գործարքներ կատարել (վճարումներ, գնումներ):
    • Քարտից քարտ գումար փոխանցել՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն:
    • Մեր online բանկինգ ծառայությունից օգտվելու պարագայում դուք հնարավորություն կունենաք առանց մեզ այցելելու  կատարել  դրամական միջոցների համալրում (ընթացիկ հաշվից՝ քարտային հաշիվ)  և անմիջապես տնօրինել այդ գումարները՝ ձեր քարտի միջոցով:

    Նշում. Քարտային հաշվով կատարվող դրամական շարժը վերահսկելու նպատակով ակտիվացնում ենք SMS-տեղեկացում ծառայությունը (դուք կարող եք դիմում գրել և հրաժարվել SMS տեղեկացումների ծառայությունից): Օնլայն վճարումներ իրականացնելիս կարող եք օգտվել 3D Secure ծառայությունից:

  • Օգտակար տեղեկատվություն

    Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել.

    • Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
    • Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
    • Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
    • Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:

    Խորհուրդներ արտերկիր մեկնողներին.

    Նախքան մեկնելը՝

    • Ստուգե՛ք ձեր քարտի գործողության ժամկետի ավարտը (expiry date):
    • Ստուգե՛ք Ձեր հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը:
    • Գրի՛ առեք ձեր քարտի 16-նիշանոց համարը և բոլոր այն հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել մեզ՝ արտերկրում ձեր քարտի կորստի կամ գողության դեպքում:
    • Ճշտե՛ք մեզանից քարտով կատարվող վճարային սահմանաչափերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նշված սահմանաչափերը ձեզ չբավարարելու դեպքում կարող եք դիմել մեզ՝ դրանք ավելացնելու նպատակով (սահմանաչափերի գերազանցման հետևանքով գործարքիմերժումից խուսափելու համար):

    Նշում. Պահպանե՛ք քարտով կատարված գործարքների անդորրագրերը և վերադառնալուց հետո համեմատե՛ք դրանք քաղվածքի գործարքների հետ:

    Արտարժույթով գործառնություններ կատարելիս անհրաժեշտ է իմանալ.

    • Քարտային գործառնությունների իրականացման ժամանակ արտարժույթի փոխարժեքները կարող են տարբերվել, որի համար մենք պատասխանատվություն չենք կրում:
    • «Արմենիան Քարդ» Վճարահաշվարկային համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է «Արմենիան Քարդ»-ի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
    • Այլ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է MasterCard վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Ապահովե՛ք ձեր PIN ծածկագրի գաղտնիությունը (այն պետք է պահպանել գաղտնի և հասանելի չդարձնել այլ անձանց): PIN ծածկագրով կատարված բոլոր գործառնությունների պատասխանատվությունը կրում եք դուք: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով վճարային քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
    • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարե՛ք մեզ (+374 10) 56-20-36, (+374 10) 58-29-77 հեռախոսահամարով կամ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի (+374 10)  44-03-80 հեռախոսահամարով՝ հայտնելով քարտի ստացման դիմումի մեջ ձեր կողմից նշված գաղտնաբառը: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
    • Քարտի կորստի կամ գողության մասին ՄԵԶ տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել ձեր քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
    • Մենք պատասխանատվություն չենք կրում ձեզ հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և մեզ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
    • Դուք պատասխանատվություն եք կրում քարտով կատարված բոլոր գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում եք մեզ կորստի կամ գողություն պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Թարմացվել է 30.10.2017 | 20:05:33