+374 10 605555
EvocaOnline

Օգտակար տեղեկատվություն

ՆԵՐՔԵՎ

Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել.

  • Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
  • Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
  • Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
  • Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:

Խորհուրդներ արտերկիր մեկնողներին.

Նախքան մեկնելը՝

  • Ստուգե՛ք ձեր քարտի գործողության ժամկետի ավարտը (expiry date):
  • Ստուգե՛ք Ձեր հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը:
  • Գրի՛ առեք ձեր քարտի 16-նիշանոց համարը և բոլոր այն հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել մեզ՝ արտերկրում ձեր քարտի կորստի կամ գողության դեպքում:
  • Ճշտե՛ք մեզանից քարտով կատարվող վճարային սահմանաչափերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Նշված սահմանաչափերը ձեզ չբավարարելու դեպքում կարող եք դիմել մեզ՝ դրանք ավելացնելու նպատակով (սահմանաչափերի գերազանցման հետևանքով գործարքիմերժումից խուսափելու համար):

Նշում. Պահպանե՛ք քարտով կատարված գործարքների անդորրագրերը և վերադառնալուց հետո համեմատե՛ք դրանք քաղվածքի գործարքների հետ:

Արտարժույթով գործառնություններ կատարելիս անհրաժեշտ է իմանալ.

  • Քարտային գործառնությունների իրականացման ժամանակ արտարժույթի փոխարժեքները կարող են տարբերվել, որի համար մենք պատասխանատվություն չենք կրում:
  • «Արմենիան Քարդ» Վճարահաշվարկային համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է «Արմենիան Քարդ»-ի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
  • Այլ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում գործարքներ կատարելիս որպես փոխարժեք կիրառվում է MasterCard վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված մեր փոխարժեքը:
Թարմացվել է 27.09.2017 | 20:33:14