- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐGift քարտեր
Gift քարտեր
Ցանկանում եք նվեր գնել, սակայն դժվարանո՞ւմ եք ընտրության հարցում: Առաջարկում ենք ArCa քոբրենդային Gift (նվեր) քարտեր: Gift քարտը նվերի հիանալի տարբերակ է՝ ցանկացած ճաշակի մարդու համար:Dalma Gift Card
Retail Group Armenia Gift Card
Dalma Gift Card կարելի է ձեռք բերել Dalma Garden Mall-ի ինֆոկետից կամ Evocabank-ի բոլոր գրասենյակներից՝ անձնագրով կամ ID քարտով: Քարտը տրամադրվում է հենց տեղում: Այն հնարավորություն է տալիս գնումներ կատարել Dalma Garden Mall-ի առևտրի, սննդի, սպասարկման և ժամանցի բոլոր կետերում:
Քարտի գումարի չափը՝ 10.000-200.000 դրամի սահմաններում, որոշում եք Դուք։
Քարտը տրամադրվում է գեղեցիկ փաթեթավորմամբ՝ դառնալով ցանկալի նվեր յուրաքանչյուրի համար:
Retail Group Armenia Gift Card կարելի է ձեռք բերել միայն Retail Group Armenia-ի վաճառքի կետերից՝ Zara, Massimo Dutti, Stradivarius, Gap, Pull and Bear, Bershka, Miss Selfridge, Garage, Primadonna, Jennyfer, NewLook, Zippy, Wallis, Charles and Keith, Sergent Major, Topshop, Marks and Spencer, Quiz, Accessorize, Flormar, Monsoon, Oysho, Tap, laSenza, Quiz, F&F:
Քարտի գումարը Դուք եք որոշում 10.000-200.000 դրամի սահմաններում:
Քարտը տրամադրվում է տոնական փաթեթավորմամբ:
Yeraz Gift Card
Evocabank-ը և Yeraz Kids Center-ը ներկայացնում են ԵՐԱԶ Gift Card քոբրենդային գունեղ քարտը: Այն նախատեսված է Yeraz Kids Center-ներում, Chicco, Mothercare, Prenatal, Foppapedretti խանութ-սրահներում գնումներ և վճարումներ կատարելու համար:
Քարտը տրամադրվում է Yeraz Kids Center-ներում, Chicco, Mothercare, Prenatal, Foppapedretti բոլոր խանութ-սրահներում, անվճար և առանց սպասարկման վճարի:
ԵՐԱԶ Gift Card-ին կարող է մուտքագրվել 10,000 – 200,000 ՀՀ դրամ. այն չվերալիցքավորվող է և գործում է առավելագույնը 6 ամիս:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
-
GIFT քարտի տրամադրման պայմանները
Վճարահաշվարկային համակարգը
ArCa
Քարտի տեսակը
Անանուն
Արժույթը
ՀՀ դրամ
Գործողության առավելագույն ժամկետը
- Dalma Gift Card - 4 ամիս,
- Retail Group Armenia Gift Card -3 ամիս,
- ԵՐԱԶ Gift Card - 6 ամիս,
Լիցքավորվող նվազագույն գումար
10,000 ՀՀ դրամ
Լիցքավորվող առավելագույն գումար
200,000 ՀՀ դրամ
Վերալիցքավորման և վերաթողարկման հնարավորություն
Չվերալիցքավորվող և չվերաթողարկվող
-
GIFT քարտի սպասարկման պայմանները
- Քարտը տրամադրվում է անվճար և սպասարկվում է առանց վճարի:
- Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
- Քարտերի լիցքավորումն իրականացվում է Բանկի վճարային տերմինալների, ինչպես նաև Telcell, EasyPay և Idram վճարային տերմինալների միջոցով, ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալի միջոցով լիցքավորում իրականացնելիս Բանկը լիցքավորման համար միջնորդավճար չի գանձում:
- Քարտերի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
- Քարտի գործողության ժամկետի ավարտի կամ Քարտի կորստի դեպքում Քարտը վերաթողարկման ենթակա չէ:
- Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Քարտապանի կողմից Քարտն ու PIN կոդը այլ անձի փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
- Քարտերի գործողության ժամկետի ավարտից հետո Քարտերում առկա չօգտագործված մնացորդները զրոյացվում են և չեն կարող որևէ կերպ օգտագործվել, փոխանցվել այլ Քարտի կամ հետ պահանջվել Քարտապանի կողմից:
- Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար: