+374 10 605555
EvocaOnline

MasterCard Idram

Առաջարկում ենք ձեռք բերել «Իդրամ» ընկերության հետ համատեղ թողարկած MasterCard Standard Co-branded միջազգային վճարային քարտերը: Այս քարտերով դուք կարող եք ձեր քարտային հաշվից գումար կանխիկացնել ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ ավելի քան 200 երկրում գործող բանկոմատներից և կանխիկի տրամադրման կետերից: Դուք կարող եք նաև անկանխիկ վճարումներ իրականացնել աշխարհի տասնյակ միլիոնավոր առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև վիրտուալ միջավայրում:
ՆԵՐՔԵՎ

Ընդհանուր տեղեկատվություն

  • Քարտը վավեր է տրամադրման պահից երեք տարի: Այն գործելու է մինչև քարտի դիմերեսին նշված ամսվա վերջին օրը:
  • Եթե քարտի ժամկետը լրանալուց հետո ցանկանում եք վերաթողարկել այն, ապա պետք է 30 բանկային օր առաջ համապատասխան դիմում ներկայացնեք:
  • Քարտի երեսին նշված է 16 նիշ, որը ձեր քարտի համարն է:
  • Քարտը ստանալու պահին դուք պարտադիր պետք է ստորագրեք դարձերեսին՝ հատուկ նշված դաշտում: Սպասարկման կետերում անկանխիկ գործառնություններ իրականացնելիս սպասարկող աշխատակիցը կարող է համեմատել քարտի դարձերեսի ստորագրությունը գործարքի իրականացման անդորրագրի ստորագրության հետ:
  • Ձեզ կտրամադրվի չորսնիշանի PIN կոդ, որի գաղտնիության ապահովման պատասխանատվությունը կրում եք դուք: Խորհուրդ ենք տալիս վճարային քարտը և PIN կոդը չպահել միասին: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN կոդը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
  • PIN կոդը երեք անգամ հերթականորեն սխալ մուտքագրելու դեպքում, անկախ փորձերի միջև ընկած ժամանակահատվածից, քարտի գործողությունը կասեցվում է:
  • Քարտի ապակասեցման համար պետք է ներկայանաք մեզ մոտ և վճարեք ապաարգելափակման միջնորդավճարը, որից հետո քարտի գործունեությունը կվերականգնվի:
  • Քարտի դարձերեսին՝ սպիտակ ուղղանկյան մեջ, դաջված է եռանիշ թիվ, որը Ձեր քարտի CVV կոդն է: Այն պահանջվում է ոչ երես առ երես գործարքներ իրականացնելիս (օրինակ՝ ինտերնետ միջավայրում գործարքների դեպքում):
  • Դուք կարող եք ձեր քարտով գործողություններ իրականացնել քարտային հաշվի արտարժույթից տարբերվող արժույթով, բացառությամբ Հայաստանի և Արցախի տարածքում բանկոմատների միջոցով կանխիկացման գործառնություններից և առևտրի ու սպասարկման կետերում գործարքներից, որոնք իրականացվում են միայն դրամով:
  • Պահպանե՛ք քարտով գործառնությունների բոլոր վճարային փաստաթղթերը՝ մինչև քարտային հաշվի քաղվածքի ստացումը՝ դրանք համեմատելու նպատակով: Քարտի օգտագործման յուրաքանչյուր ամսվա համար տրամադրում ենք հաշվի քաղվածք (մինչև հաջորդ ամսվա 7-ը)՝ քարտի տրամադրման դիմումում ձեր նշած եղանակով:
  • Քաղվածքում նշված գործարքների և իրականում կատարված ծախսերի անհամապատասխանության դեպքում կարող եք ներկայանալ մեզ մոտ և գրավոր բողոքարկել նշված գործարքը: Գործարքների բողոքարկման դեպքում հետգանձումների նկատմամբ կիրառվում են «ԱրՔա» և MasterCard վճարահաշվարկային համակարգերի հետգանձման կանոնները:
  • Քարտով գործարքներ իրականացնելիս ձեր քարտային հաշվից կգանձվեն միջնորդավճարներ՝ համաձայն քո-բրենդ քարտերի տրամադրման և սպասարկման սակագների:
  • Քարտային գործարքներով ռիսկերի նվազեցման նպատակով սահմանել ենք օրական կանխիկացման սահմանաչափ՝ 600,000 (վեց հարյուր հազար) դրամ, և գործարքների առավելագույն քանակ՝ 10 գործարք:
  • Քարտը կորցնելու դեպքում պարտավոր եք անմիջապես մեզ տեղյակ պահել հեռախոսազանգով, իսկ եթե չեք կարողանում կապվել մեզ հետ, ապա պետք է զանգահարեք «Արմենիան Քարդ» պրոցեսինգային ընկերություն՝ (+37410) 44 03 80 շուրջօրյա հեռախոսահամարով:
  • Ցանկության դեպքում, բացի հիմնական քարտից, կարող ենք տրամադրել լրացուցիչ քարտ՝ երեխաների կամ ընտանիքի այլ անդամների համար ձեր քարտային հաշվից օգտվելու նպատակով:

Ուշադրություն՝

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել մեր Վճարային գործիքների բաժին՝ (+37410) 58 29 77 հեռախոսահամարով:

Քո-բրենդ քարտերի տրամադրման և սպասարկման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկի կանխիկացման կետերի (բանկոմատների) ցանցը

Թարմացվել է 27.09.2017 | 22:49:57