+374 10 605555
EvocaOnline

Կենսաթոշակային քարտեր

Կենսաթոշակառուներին առաջարկում ենք Maestro կենսաթոշակային վճարային քարտեր՝ միայն կենսաթոշակների գումարների սպասարկման նպատակով: Քարտերը տրամադրում ենք Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ 2011թ. հունվարի 21-ին կնքած պայմանագրի համաձայն:
ՆԵՐՔԵՎ

Քարտերը տրամադրում և սպասարկում ենք մեր կողմից հաստատված  Կենսաթոշակային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների համաձայն:

Քարտերի ստացման դիմում կարող եք ներկայացնել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Վճարային քարտերի տրամադրմանը, սպասարկմանը և օգտագործմանը վերաբերող մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծանոթագրություն - Կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը  վճարվում է անկանխիկ եղանակով, Բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Կենսաթոշակ`կենսաթոշակի, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Վճարային քարտերով կատարվող գործառնություններ

    Վճարային քարտերով կարող եք՝

    • Կանխիկացնել Ձեր քարտային հաշվին առկա միջոցները բանկոմատներից (ATM) և կանխիկացման կետերից (POS տերմինալներից):
    • Կատարել անկանխիկ վճարումներ առևտրի և սպասարկման կետերում (ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում և սպասարկման այլ կետերում):
    • Կատարել կոմունալ վճարումներ՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն (www.arca.am-ում գրանցելով վիրտուալ քարտ):
    • Օնլայն գործարքներ կատարել (վճարումներ, գնումներ):
    • Քարտից քարտ գումար փոխանցել՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն:
    • Մեր online բանկինգ ծառայությունից օգտվելու պարագայում դուք հնարավորություն կունենաք առանց մեզ այցելելու  կատարել  դրամական միջոցների համալրում (ընթացիկ հաշվից՝ քարտային հաշիվ)  և անմիջապես տնօրինել այդ գումարները՝ ձեր քարտի միջոցով:

    Նշում. Քարտային հաշվով կատարվող դրամական շարժը վերահսկելու նպատակով ակտիվացնում ենք SMS-տեղեկացում ծառայությունը (դուք կարող եք դիմում գրել և հրաժարվել SMS տեղեկացումների ծառայությունից): Օնլայն վճարումներ իրականացնելիս կարող եք օգտվել 3D Secure ծառայությունից:

  • Օգտակար տեղեկատվություն

    Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել`

    • Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
    • Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
    • Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
    • Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:

    .

     

  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Ապահովե՛ք ձեր PIN ծածկագրի գաղտնիությունը (այն պետք է պահպանել գաղտնի և հասանելի չդարձնել այլ անձանց): PIN ծածկագրով կատարված բոլոր գործառնությունների պատասխանատվությունը կրում եք դուք: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով վճարային քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
    • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարե՛ք մեզ (+374 10) 56-20-36, (+374 10) 58-29-77 հեռախոսահամարով կամ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի (+374 10)  44-03-80 հեռախոսահամարով՝ հայտնելով քարտի ստացման դիմումի մեջ ձեր կողմից նշված գաղտնաբառը: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
    • Քարտի կորստի կամ գողության մասին ՄԵԶ տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել ձեր քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
    • Մենք պատասխանատվություն չենք կրում ձեզ հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և մեզ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
    • Դուք պատասխանատվություն եք կրում քարտով կատարված բոլոր գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում եք մեզ կորստի կամ գողություն պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Թարմացվել է 27.09.2017 | 23:31:20