+374 10 605555
EvocaOnline

Transfer Card

Առաջարկում ենք անվճար ArCa Transfer Card՝ դրամով, դոլարով, եվրոյով կամ ռուբլով: Այս քարտի միջոցով ձեզ փոխանցված գումարները կարող եք ստանալ առանց մեզ այցելելու՝ ընդամենը մեկ զանգի միջոցով: Transfer Card ենք տրամադրում այն հաճախորդներին, որոնք արտերկրից պարբերաբար գումարներ են ստանում մեր կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարգերով:
ՆԵՐՔԵՎ

Դուք կարող եք տնօրինել Transfer Card-ի միջոցով ձեզ փոխանցված գումարները (կանխիկացնել ATM-ից կամ POS-ից, իրականացնել անկանխիկ վճարումներ)՝ հեռախոսազանգի միջոցով հայտնելով ձեր և փոխանցման տվյալները:

Transfer Card-ը ArCa լոկալ վճարային քարտ է, որը կարող է օգտագործվել միայն արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացվող գումարների վճարման նպատակով:

Ուշադրություն. Եթե պատվիրել եք դրամային արժույթով Transfer Card, ապա ձեր քարտային հաշվին այլ արժույթներով ստացված գումարները փոխարկվում են դրամի (արտարժույթի փոխանակումը կատարվում է՝ փոխանակման պահին մեզ մոտ գործող անկանխիկ առքի փոխարժեքով):

Վճարային քարտերի տրամադրմանը, սպասարկմանը և օգտագործմանը վերաբերող մանրամասն տեղեկատվությանը (այդ թվում՝ քարտերի թողարկման, քաղվածքների տրամադրման, գործարքների բողոքարկման և այլ անհրաժեշտ տեղեկատվությանը) կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Սպասարկման սակագներ

    Մատուցվող ծառայություններ

    ArCa Transfer Card

    AMD

    USD

    EUR

    RUB

    Քարտի տրամադրում և տարեկան սպասարկում

    0

    0

    0

    0

    Լրացուցիչ քարտի տրամադրում և տարեկան սպասարկում

    0

    0

    0

    0

    Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան %`

     

     

     - մինչև 5 մլն դրամ

    0 %

    -

    -

    -

     - 5 մլն դրամ և ավելի

    1 %

    -

    -

    -

    Կանխիկի տրամադրում մեր բանկոմատներով (ATM) և POS-ով

    0%

    0%

    0%

    0%

    Կանխիկի տրամադրում «ԱրՔա» համակարգի այլ բանկերի ATM-ով.և POS-ով

    0.8%

     0.8%

    0.8%

    0.8%

    Մեր և այլ բանկերի POS-ով անկանխիկ գործարքների իրականացում

    0

    0

    0

    0

    Քարտի գործողության կասեցում

    0

    0

    0

    0

    Քարտի գործողության ապակասեցում

    1,000

    1,000

    1,000

    1,000

    Քարտի վերաթողարկում գործողության ժամկետը ավարտվելու դեպքում

    0

    0

    0

    0

    Քարտի վերաթողարկում կորստի կամ վնասվելու դեպքում

    1,000

    1,000

     1,000

    1,000

    PIN գաղտնաբառի վերաթողարկում

    1,000

    1,000

    1,000

    1,000

    Քարտային հաշվի քաղվածքի տրամադրում

     0

    0

    0

    0

    Քարտային հաշվի քաղվածքի կրկնօրինակի տրամադրում

    0

    0

    0

    0

    Քարտից քարտ փոխանցումներ` 

     

    - Մեր հաճախորդների օգտին

    0.3%

    0.3%

    0.3%

    0.3%

    - Այլ բանկերի հաճախորդների օգտին

    0.5%

    0.5%

    0.5%

    0.5%

    Գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ստացում (ներառյալ ԱԱՀ-ն)

    10

    10

    10

    10

  • Պատվիրման և ստացման կարգը
    • Transfer Card ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
    • Transfer Card պատվիրելու նպատակով անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմում՝ ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ այն չունենալու մասին տեղեկանք, կամ միայն նույնականացման քարտ:
    • Պատվիրված քարտը կարող եք ստանալ դիմումը ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Transfer Card-ին փոխանցված գումարների ստացման կարգը
    • Արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարները Transfer Card-ին հաշվեգրելու նպատակով անհրաժեշտ է՝
      • Զանգահարել 010 56 20 36, ներքին 7777 հեռախոսահամարին (ուշադրություն՝ հեռախոսազանգը ձայնագրվում է),
      • Հայտնել մեր կողմից պահանջվող տվյալները և փոխանցման կոդը, Unistream համակարգի դեպքում՝ նաև գումարի չափը և արժույթը:
    • Վերոնշյալ տվյալները հայտնելուց հետո մեր համապատասխան աշխատակիցը կատարում է զանգահարողի նույնականացում, որից հետո փոխանցված գումարը մուտքագրվում է տվյալ անձի Transfer Card-ին:
  • ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
    • Ապահովե՛ք ձեր PIN ծածկագրի գաղտնիությունը (այն պետք է պահպանել գաղտնի և հասանելի չդարձնել այլ անձանց): PIN ծածկագրով կատարված բոլոր գործառնությունների պատասխանատվությունը կրում եք դուք: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով վճարային քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
    • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարե՛ք մեզ (+374 10) 56-20-36, (+374 10) 58-29-77 հեռախոսահամարով կամ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի (+374 10)  44-03-80 հեռախոսահամարով՝ հայտնելով քարտի ստացման դիմումի մեջ ձեր կողմից նշված գաղտնաբառը: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
    • Քարտի կորստի կամ գողության մասին ՄԵԶ տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել ձեր քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
    • Մենք պատասխանատվություն չենք կրում ձեզ հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և մեզ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
    • Դուք պատասխանատվություն եք կրում քարտով կատարված բոլոր գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում եք մեզ կորստի կամ գողություն պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Թարմացվել է 27.09.2017 | 22:34:54