- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՎարկային սահմանաչափ՝ Visa Infinite քարտերով
Վարկային սահմանաչափ՝ Visa Infinite քարտերով
Մեր Visa Infinite գործընկերները կարող ենք ստանալ հատուկ՝ արտոնյալ պայմաններով վարկային սահմանաչափ։ Սահմանաչափին կարելի է դիմել EvocaTouch հավելվածի միջոցով, շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի՝ առանց հավելյալ թղթաբանության ու ժամանակ կորցնելու կամ այցելելով մեր ցանկացած գրասենյակ։Օնլայն հայտերը հաստատվում են ավտոմատ կերպով, 24/7 ռեժիմում, հայտի հաստատման մասին տեղեկացումը ստացվում է EvocaTouch հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում:
ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ովքեր կարող են դիմել
21-65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի Visa Infinite քարտապան:
Սահմանաչափ
- ՀՀ դրամ՝ 1,000,000-10,000,000
- ԱՄՆ դոլար՝ 600-6,000
- Եվրո՝ 500-5,000
Սահմանաչափի տեսակը
Վարկային սահմանաչափ` վճարման արտոնյալ ժամանակահատվածով Արտոնյալ ժամանակահատված
45 օր Մարման ժամկետ
36 ամիս Անվանական տոկոսադրույք
- Դրամ՝ 16%
- ԱՄՆ դոլար՝ 14%
- Եվրո՝ 14%
Փաստացի տոկոսադրույք
առավելագույնը 24% Քաղվածքի օր
Յուրաքանչյուր ամսվա 1-ը Վճարման կարգ
- Օգտագործված վարկային սահմանաչափի մարման համար սահմանվում է արտոնյալ ժամանակահատված`տվյալ ամսվա 1-ից մինչև հաջորդող ամսվա 16-ը:
- Յուրաքանչյուր ամսվա 1-16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում նախորդ աշխատանքային օրը) ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա քաղվածով ձևավորված պարտքը ամբողջությամբ մարվելու դեպքում, օգտագործված գումարների նկատմամբ տոկոսներ չի հաշվարկվում:
- Վերը նշված ժամանակահատվածում պարտքը ամբողջությամբ չմարվելու դեպքում, հաշվարկվում են տոկոսներ` օգտագործման օրվանից սկսած մինչև պարտքի ամբողջությամբ մարման փաստացի օրը:
Տույժեր
- Ժամկետանց գումարը չվճարելու տույժ` 0․015% օրական,
- Հաշվեգրված տոկոսների ժամկետի վերջում չվճարելու տույժ` 0.1% օրական:
Վարկային սահմանաչափի հայտի ուսումնասիրման վճար
0 Այլ պայմաններ և սահմանափակումներ
Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում՝- Վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները), վերջին 12 ամսում ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը:
- Հիմնավոր եկամուտների առկայություն:
Տրամադրման որոշման կայացման Ժամկետներ
- Սահմանաչափի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 5 (հինգ) օրվա ընթացքում:
- Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում՝ առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
Այլ տեղեկատվություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝- Տոկոսագումարների գծով հաշվարկները կատարվում են 365 օրացուցային օրերի համար: Եթե վճարման օրը ոչ աշխատանքային է, ապա վճարում եք դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:
- Դուք կարող եք վարկը մարել պայմանագրի ժամկետից շուտ, այդ դեպքում ՏՈՒԳԱՆՔ ՉԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ:
- Տոկոսագումարի հաշվարկը իրականացվում է վարկի գումարը վճարային քարտին հաշվեգրելու օրվանից:
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ հիման վրա, իսկ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ* ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին (ՀՀ ԿԲ Կանոնակարգ 8/01) կարող եք ծանոթանալ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում, իսկ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններին և օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
- Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը (պայմանագրի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի, կողմերի միջև հաղորդակցման կարգի, ծառայության ընհանուր վճարների, այլ վճարների փոփոխության և պայմանագրից բխող կողմերի իրավունքների և պարտականությունների վրա ազդող իրավական ակտերի փոփոխության մասին տեղեկատվություն) կարող եք ստանալ փոստային կապի միջոցով, կամ ձեր կողմից ընտրված այլ եղանակով: Բանկը Ձեզ, վերոնշյալ եղանակով 30-օրյա պարբերականությամբ կտրամադրի վարկի վերաբերյալ քաղվածք:
- Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
- Մենք տրամադրում ենք նաև այլ սպառողական վարկեր, որոնց պայմաններին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան էջերի միջոցով:
- Պայմանագրի գործողության ընթացքում բողոքներ ունենալու դեպքում կարող եք դրանք ներկայացնել Բանկին: Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով: Ձեր կողմից ներկայացված բողոքների քննության գործընթացը ներկայացված է սույն կայքի Հաճախորդի իրավունքները էջում:
- Վարկային սահմանաչափ ստանալու համար դիմելու դեպքում` Դուք պետք է տաք համաձայնություն, որպեսզի «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ կատարի հարցումներ՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին Ձեր վարկային պատմության և համապատասխան տեղեկատվական համակարգերին («Նորք» տեղեկատվական բազա և այլն) Ձեր անձնական տվյալների վերաբերյալ: Համաձայնագրի բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Ձեր վարկային հայտը կարող է մերժվել՝
- Բանկի վարկունակության չափանիշներին չբավարարելու դեպքում,
- Բանկին ներկայացված տվյալների և փաստաթղթերի անարժանահավատության դեպքում,
- բացասական վարկային պատմություն ունենալու դեպքում
- ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՉԿԱՏԱՐՄԱՆ, ԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:
- Վարկային պարտավորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կազդի Ձեր վարկային պատմության վրա: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների այն ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է Ձեզ վարկ տրամադրած կազմակերպությունների և/կամ Վարկային բյուրոյի կողմից: Վարկային պատմությունը ուսումնասիրվում է վարկավորում իրականացնող կազմակերպությունների կողմից Ձեր վարկային հայտը դիտարկելու ընթացքում և մեծ դեր է խաղում վարկի տրամադրման որոշման կայացման հարցում: