- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- Բանկային ԾառայություններՖիզիկական անձանցՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐVisa Infinite Card
Visa Infinite Card
Visa-ն ամենուր է, որտեղ ցանկանում եք լինելEvoca Visa Infinite քարտը Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտն է.
- Կատարյալ սպասարկում
- Յուրահատուկ մոտեցում
- Էքսկլյուզիվ առավելություններ ամբողջ աշխարհում:
Բժշկական միջազգային աջակցություն
Բոլոր անկանխատեսելի իրավիճակներում Դուք միշտ ապահով եք ու պաշտպանված, քանի որ մեկ զանգով մենք կտրամադրենք Ձեզ անհրաժեշտ բժշկական և իրավաբանական խորհրդատվությունը, տեղեկատվություն բժշկական կենտրոնների մասին, կապ կհաստատենք լավագույն բժիշկների հետ, կկատարենք բուժման համար անհրաժեշտ քայլերը, իսկ անհարժեշտության դեպքում՝ կապահովենք Ձեր և Ձեր ընտանիքի հարմարավետ ու արագ տեղափոխումը տուն՝ վճարելով առաջացած ծախսերը:
Որպես Visa Infinte քարտի արտոնյալ գործընկեր Դուք ունեք բժշկական ապահովագրության 1,000,000 ԱՄՆ դոլարի ծածկույթ:
Visa Infinite գործընկերների համար բժշկական ապահովագրությունը տարեկան 90 օր տրամադրվում է անվճար:
Մանրամասները և գրանցումն այստեղ:
Ճամփորդական ապահովագրություն
Չեղարկվել կամ փոփոխվե՞լ են ճանապարհորդության սկզբնական պլանները, հետաձգվել է թռիչքը, կորել է ուղեբեռը կամ կանխիկ դրամական միջոցները, մենք կփոխհատուցենք առաջացած ծախսերը:
Վայելեք կյանքի ամեն րոպեն, ստացեք ադրենալինի Ձեր չափաբաժինը էքստրեմալ սպորտից: Մենք ապահովագրել ենք շուրջ 58 սպորտաձևերի արդյունքում վնասվածքներ ստանալու դեպքերը: Իսկ եթե ճամփորդության ընթացքում վարձակալել են մեքենա, կարող եք հանգիստ լինել դրա խափանման դեպքերի համար:
Visa Infinite գործընկերների համար ճամփորդական ապահովագրությունը տարեկան 90 օր տրամադրվում է անվճար:
Մանրամասները և գրանցումն այստեղ:
Արտոնությունների աշխարհ
Visa Infinte-ը Ձեր բանալին է դեպի արտոնությունների մեծ աշխարհ:
Անկախ Ձեր գտնվելու վայրից՝ օգտագործեք Ձեր Visa Infinite քարտը և օգտվեք հատուկ առաջարկներից, գրավիչ արտոնություններից և զեղչերից:
Ավելի քան 600 գործընկեր աշխարհի տարբեր կետերում…
Վայելեք շրջապատի ամեն մի մանրուքը ՝ ճամփորդելով մեքենայով, իսկ մեքենան վարձակալեք մինչև 35% զեղչով:
Իսկ աշխարհի ավելի քան 985,000 հյուրանոցներ հատուկ Ձեզ համար կտրամադրվեն մինչև 12% զեղչով:
Visa-ն միայն Ձեզ համար առանձնացրել է 900 լյուքս դասի շքեղ հյուրանոց, որտեղ Դուք կստանաք՝
- Տվյալ պահին երաշխավորված ամենացածր գին
- VIP հյուրի կարգավիճակ
- Սենյակի դասի ավտոմատ բարձրացում ժամանման պահին
- Կոնտինենտալ նախաճաշ
- Անհրաժեշտության դեպքում՝ ուշ դուրս գրում
- Սննդի և խմիչքների վաուչեր:
Visa Infinite գործընկերների համար արտոնությունները տրամադրվում են անվճար:
Անվտանգ գնումներ
Ձեր գնումները պաշտպանված են: Մենք կհոգանք Ձեր իրերի ապահովությունը հնարավոր կորստի, գողության կամ չկանխամտածված վնասի դեպքում:
Գնումների անվտանգության ծրագիրը Ձեր իրերի ապահովությունն է հնարավոր կորստի, գողության կամ չկանխամտածված վնասի դեպքում գնումից 90 օրվա ընթացքում:
Իսկ Ձեր գնած իրերի արտադրողի երաշխիքային ժամկետը կերկարաձգվի ևս 24 ամսով, պարզապես, քանի որ Դուք Visa Infinite գործընկեր եք:
Մանրամասները և գրանցումն այստեղ:SpeedPass ծառայություն
yQ meet and assist ծառայություն
Վայելեք Ձեր ճամփորդությունը՝ խուսափելով ավելի քան 450 օդանավակայանների հերթերից:
yQ գործակալները սիրով կդիմավորեն Ձեզ ժամանման պահին, կուղեկցեն դեպի անձնագրային ստուգման սրահ, այնուհետև հատուկ Ձեզ համար կկազմակերպեն գրանցման արագացված գործընթաց: Մեկնում եք արտերկիր, զբաղեցրեք ինքնաթիռի Ձեր տեղերն առանձնացված մուտքով: Մենք կկազմակերպենք նաև Ձեր տրանսֆերը՝ Ձեր կողքին լինելով ընդհուպ մինչև մեքենա:
Visa Infinite գործընկերների համար SpeedPass ծառայությունը տրամադրվում է ստանդարտից 25% զեղչով:
Lounge Key
Ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում սպասում են Ձեզ: Էքսկլյուզիվ սպասարկում, նորաոճ միջավայր, բացառիկ առավելություններ միայն Visa Infinite գործընկերների համար: Թռիչքի հետաձգման կամ չեղարկման դեպքում Դուք կարող եք հանգստանալ, աշխատել փաստաթղթերի հետ, նախուտեստ ճաշակել:
Պարզություն սկզբից մինչև վերջ` ցույց տվեք Ձեր Visa Infinite քարտը սպասասրահ մուտք գործելիս և վերջ: Սպասելն այսուհետ հարմար է ու հաճելի:
Visa Infinite գործընկերների համար Lounge Key ծառայությունը տարեկան 6 անգամ տրամադրվում է անվճար, այնուհետև ընդամենը 32 ԱՄՆ դոլարով:
Կոնսիերժ ծառայություն
Աշխարհի ցանկացած կետում, օրվա ցանկացած ժամի Ձեր անձնական օգնականը պատրաստ է Ձեզ տեղեկատվություն տրամադրել ավելի քան 6,000 ծառայությունների մասին և ամրագրել դրանք Ձեզ համար բացարձակապես անվճար:
Մենք Ձեզ համար կգնենք ինքնաթիռի ու թատրոնի տոմսերը, ընթրիքի համար սեղան կամրագրենք լավագույն
ռեստորաններում, կգտնենք լավագույն գոլֆի դաշտը կամ արվեստի յուրօրինակ գործը:
Visa Infinite գործընկերների համար կոնսիերժ ծառայությունն անվճար է:
Կոնսիերժ ծառայության հեռախոսահամար՝ +38 044 499 3975
Պահատուփ
Դուք հանգիստ ճամփորդում եք, իսկ մենք 24-ժամյա հսկողության ներքո պահպանում ենք Ձեր արժեքավոր իրերը:
Պահատուփերի պարունակությունը միայն Ձեր գաղտնիքն է: Դրանցում կարող եք պահել Ձեզ համար արժեք ներկայացնող ցանկացած իր՝ դրամ, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, ոսկերչական իրեր, արվեստի գործեր, ֆոտո և տեսաժապավեններ, մագնիսական կրիչներ և այլն:
Visa Infinite գործընկերների համար Evocabank-ում չհրկիզվող պահատուփը տրամադրվում է անվճար:
Visa Infinite քարտի լրացուցիչ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ:
Visa Infinite վճարային քարտերով վարկային սահմանաչափի տրամադրման պայմաններ
Visa Infinite վճարային քարտերի տրամադրման և սպասարկաման սակագներ