+374 10 605555
EvocaOnline

EvocaOnline

Առաջարկում ենք հեռակառավարել ձեր բանկային հաշիվները EvocaOnline համակարգի օգնությամբ՝ առանց մեզ այցելելու: Համակարգի միջոցով կարող եք օգտվել մեր ծառայություններից աշխարհի ցանկացած վայրից, շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամի՝ անկախ մեր աշխատանքային ժամանակացույցից: Համակարգն ակտիվացնելու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
ՆԵՐՔԵՎ

Նկարագիրը և հնարավորությունները

EvocaOnline-ը բանկային հաշիվների հեռակառավարման ինտերնետ-բանկ համակարգ է, որի միջոցով կարող եք հեռակառավարել ձեր բանկային հաշիվները: EvocaOnline-ից կարող եք օգտվել մեր կայքի համապատասխան հղման միջոցով: Համակարգի միջոցով  կարող եք՝

  • Դիտել տարաբնույթ տեղեկատվություն.
    • բանկային հաշիվների մնացորդներն ու գործառնությունները,
    • հաշիվների,վճարային քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները,
    • վճարային քարտերի օնլայն մնացորդները,
    • վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը,
    • ավանդների մասին ամբողջ տեղեկատվությունը,
    • արտարժույթի փոխարժեքները:
  • Կատարել գործարքներ.
    • փոխանցումներ`միջազգային և Հայաստանի տարածքում (նաև խմբային),
    • արտարժույթի փոխանակումներ,
    • վարկի մարումներ,
    • ավանդի բացում և համալրումներ,
    • կոմունալ վճարումներ (նաև խմբային),
    • բյուջետային փոխանցումներ,
    • գույքահարկի վճարումներ,
    • կանխիկացումներ,
    • փաստաթղթերի չեղարկում:
  • Ինչպես նաև.
    • ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն),
    • ներմուծել տվյալներ xml ֆորմատով ֆայլից,
    • ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ):

Ուշադրություն. 

  • EvocaOnline հավելվածով գործարքներ կատարելիս գործում է միջնորդավճարների կիրառման շահավետ զեղչային համակարգ:
  • Ծանոթացեք մեր Evoca Online ավանդատեսակին, որի ներդրման պարագայում գործում են ավելի բարձր տոկոսադրույքներ (մեր կողմից արաջարկվող այլ ավանդատեսակների համեմատ):

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Ակտիվացման կարգը
    • Հավելվածը մեր հաճախորդներին տրամադրում ենք «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
    • Մեր և ձեր միջև բանկային ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր կնքելու դեպքում (հաշիվների բացում, վարկերի տրամադրում, ավանդների ներգրավում և այլն), հավելվածն ակտիվանում է ավտոմատ կերպով՝ «Միայն դիտելու» հնարավորությամբ: Համակարգեր մուտք գործելու տվյալները (Login, Password) առկա են ծառայությունների մատուցման պայմանագրերում: Պայմանագրերում առկա է նաև QR կոդի տեսքով հղում՝ Prometey Mobile հավելվածը App Store-ից կամ Play-Store-ից ներբեռնելու համար:
    • Ցանկության դեպքում կարող եք ակտիվացնել հավելվածը՝ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
    • Եթե արդեն օգտվում եք մեր ծառայություններից, ապա կարող եք դիմել մեզ և ակտիվացնել հավելվածը՝  «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:

     

  • Անվտանգությունը
    • Համակարգն առավել անվտանգ դարձնելու նպատակով մեր EvocaOnline համակարգի օգտատերերին առաջարկում ենք Vasco Token Digipass GO-6 սարք:
    • Vasco Token Digipass GO-6 անվտանգության սարքը մեր սեփականությունն է, որը տրամադրում ենք ձեզ EvocaOnline համակարգ մուտք գործելու անվտանգության համապատասխան գաղտնանիշերի գեներացման համար:
    • Տվյալների գաղտնագրման համար օգտագործվում է Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիան:

Թարմացվել է 12.10.2017 | 21:22:46