+374 10 605555
EvocaOnline

Դրամական փոխանցումներ

Իրականացնում ենք դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում և դեպի արտերկիր՝ դրամով և արտարժույթով: Կարող եք գումարներ փոխանցել ինչպես ձեր հաշվից, այնպես էլ առանց հաշվի բացման: Փոխանցումներն իրականացվում են միջազգային բանկային ստանդարտներին համապատասխանող համակարգերով:
ՆԵՐՔԵՎ

Ընդհանուր դրույթներ

Ձեր բանկային փոխանցումներն իրականացվում ենք՝ ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով,  ՀՀ Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ՀՀ այլ իրավական ակտերով, թղթակից բանկերի հետ կնքված պայմանագրերով և սպասարկման սահմանված պայմաններով:

Ձեր փոխանցումները կատարում ենք վճարման հանձնարարագրերի հիման վրա (կախված գումարի չափից, փոխանցման բնույթից և նպատակից` կարող ենք պահանջվել նաև այլ  փաստթղթեր):

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15:30 ներկայացված վճարման հանձնարագրերը կատարվում ենք նույն բանկային օրը, իսկ ժամը 15:30-ից հետո ներկայացված վճարման հանձնարագրերը` հաջորդ բանկային օրը: Մինչև ժամը 16:30 ներկայացված դրամով փոխանցումները (պետական և տեղական բյուջեի վճարներ, կոմունալ կամ սոցիալական այլ վճարներ) կատարման ենք ընդունում նույն բանկային օրը:

Դրամով և արտարժույթով բանկային փոխանցումներ իրականացնելիս ձեզանից գանձում ենք միջնորդավճարներ՝ ըստ մեր դրույքաչափերի և սակագների: Կոմունալ վճարների սպասարկման դիմաց միջնորդավճար չենք գանձում: Միջնորդավճարները գանձվում ենք ՀՀ դրամով: Արտարժույթի տոկոսային հարաբերակցությամբ սահմանված միջնորդավճարները գանձվում ենք ՀՀ դրամով, հիմք ընդունելով գանձման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ վաճառքի փոխարժեքը:

Մենք պարտավոր ենք տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցման գումարը, արժույթը, միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Փոխանցումներ դրամով
    • Մեզ մոտ գործող վճարահաշվարկային համակարգն ապահովում է արագ և հուսալի դրամային փոխանցումներ ինչպես մեր համակարգում, այնպես էլ հայաստանյան այլ բանկերի միջև:
    • Դրամով փոխանցումները Հայաստանի տարածքում կատարվում են բանկային օրվա ընթացքում:
  • Միջազգային փոխանցումներ
    • Մենք SWIFT համակարգի անդամ ենք և ձեր արտարժութային միջազգային փոխանցումներն իրականացնում ենք այս համակարգով: Այն ապահովում է արագ և անվտանգ փոխանցումներ՝ միջազգային բանկային ստանդարտներին համապատասխան:
    • Փոխանցումը կատարում ենք միայն փոխանցվող գումարի և միջնորդավճարի գումարի փաստացի առկայության դեպքում:
    • Արտարժութային միջազգային փոխանցում իրականացնելու համար մեզ եք ներկայացնում սահմանված ձևանմուշի վճարման հանձնարարագիր (անհրաժեշտության դեպքում մեր աշխատակիցները կօգնեն լրացնել այն):
    • Արտարժութային միջազգային բանկային փոխանցումները, ըստ մեր սակագների, իրականացվում են  OUR (ծախսերը՝ փոխանցողի հաշվին), Guaranted OUR (գումարը ստացողին հասնում է ամբողջական) և BEN (ծախսերը՝ ստացողի հաշվին) տարբերակներով:
    • Արտարժութային միջազգային փոխանցումները, որպես կանոն, տևում են 1-3 բանկային օր: Փոխանցումների կատարման տևողությունը կախված է այն բանկերի թվից, որոնց միջոցով կատարվում է փոխանցումը:
  • Վճարային համակարգեր
    • Դրամական փոխանցումների վճարային համակարգերը հնարավորություն են տալիս շատ արագ՝ առանց բանկային հաշվի բացման, պարզեցված ընթացակարգով, ոչ առևտրային բնույթի փոխանցումներ կատարել ֆիզիկական անձանց միջև՝ դեպի աշխարհի տարբեր երկրներ:
    • Մեր կողմից սպասարկվող վճարային համակարգերին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Փոխանցման պայմանների փոփոխում կամ չեղյալացում
    • Փոխանցումների վավերապայմանների փոփոխումը կամ փոխանցման չեղյալացումը կատարում ենք փոխանցումը նախաձեռնող անձի գրավոր դիմումի հիման վրա՝ նրանից գանձելով միջնորդավճարներ (սակագներին կարող եք ծանոթանալ Բանկային փոխանցումներ բաժնում):
    • Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումն իրականացում ենք փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում, սովորաբար դա կարող է տևել 2-5 բանկային օր:
    • Եթե փոխանցումը նախաձեռնող անձը ներկայացրել է փոխանցման չեղյալացման հայտ, սակայն ըստ հարցման՝ միջոցներն արդեն հաշվեգրված են, ապա մենք չենք կարող պատասխանատվություն կրել գումարների վերադարձի համար: Փոխանցված միջոցները ստացողին չհասնելու դեպքում`
      • Փոխանցված միջոցները թղթակից բանկի կողմից վերադարձվում են փոխանցում կատարած բանկին: Դրամական միջոցների վերադարձի ժամկետները կախված են թղթակից բանկերում գործող ընթացակարգային ժամկետներից և այն բանկերի թվից, որոնց միջոցով կատարվել է փոխանցումը:
      • Վերադարձված դրամական միջոցները հաշվեգրում ենք փոխանցում իրականացրած անձի բանկային հաշվին, իսկ առանց բանկային հաշվի բացման կատարված փոխանցման դեպքում՝ փոխանցման հանձնարարագրում նշված անձնագրային հիմքերով վերադարձնում ենք փոխանցում իրականացրած անձին:
    • Վճարային համակարգերով իրականացված փոխանցումների (ֆիզանձանց միջև ոչ առևտրային բնույթի արագ դրամական փոխանցումներ) վավերապայմանների փոփոխման/սխալների ուղղման, կատարված փոխանցման չեղյալացման, ինչպես նաև փոխանցում ստացողի կողմից գումարի չհայտնաբերման պարագայում դրամական միջոցների հետ վերադարձի համար գործում են տվյալ համակարգերի ներքին ընթացակարգերով սահմանված պայմանները և ժամկետները:

Թարմացվել է 01.10.2017 | 03:42:53