+374 10 605555
EvocaOnline

Վճարային համակարգեր

Ֆիզիկական անձանց միջև դրամական փոխանցումները (առանց բանկային հաշվի բացման) իրականացնում ենք հետևյալ վճարային համակարգերի միջոցով (մեր Գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում):
ՆԵՐՔԵՎ

БЭСТ

Գործում է ԱՊՀ երկրների ավելի քան 22,000 սպասարկման կետերում: 
Փոխանցումները կատարվում են ռուբլով, դոլարով և եվրոյով: 
Միջնորդավճարը կազմում է 1-1,5%՝ կախված գումարի ծավալից,

արժույթից և փոխանցման ուղղությունից:

Converse TRANSFER

Գործում է ավելի քան 15 երկրում։ 
Փոխանցումները կատարվում են դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:

Միջնորդավճարը 1% է:

INTELEXPRESS

Գործում է 90 երկրի ավելի քան 57,000 կետերում (Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ,

Մեծ Բրիտանիա, Չինաստան, եվրոպական երկրներ և այլն)։
Փոխանցումները կատարվում են ռուբլով, դոլարով և եվրոյով:

Միջնորդավճարը գանձվում է՝ ըստ IntelExpress-ի սահմանած սակագների:


UNIStream

Գործում է շուրջ 100 երկրի ավելի քան 200,000 կետերում: 
Փոխանցումները կատարվում են ռուբլով, դոլարով և եվրոյով:

Միջնորդավճարը գանձվում է՝ ըստ Unistream-ի սահմանած սակագների:

MoneyGram

Գործում է 170 երկրի ավելի քան 125,000 կետերում:
Արտերկրից Հայաստան փոխանցվում է դոլար և եվրո,

իսկ Հայաստանից արտերկիր՝ միայն դոլար:
Միջնորդավճարը գանձվում է՝ ըստ MoneyGram-ի սահմանած սանդղակի:


Transfer Card - Առաջարկում ենք անվճար ArCa Transfer Card՝ դրամով, դոլարով, եվրոյով կամ ռուբլով: Պատվիրելով Transfer Card՝ դուք հնարավորություն եք ստանում հեռախոսազանգի միջոցով (առանց բանկ այցելելու) ստանալ և տնօրինել վճարային համակարգերով ձեզ փոխանցված գումարներն անմիջապես վճարային քարտի միջոցով: Քարտով կարող եք կատարել կանխիկացման գործարքներ բանկոմատներից (ATM) և կանխիկացման կետերից (POS), ինչպես նաև՝ իրականացնել անկանխիկ վճարումներ: Transfer Card-ի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 


Թարմացվել է 26.09.2017 | 21:10:40