+374 10 605555
EvocaOnline

Ընդհանուր
դրույթներ

Մեր մատուցած ծառայությունների դիմաց գանձվող սակագների և դրույքների վերաբերյալ՝

1. Մենք, ցանկացած ժամանակ, առանց նախնական հայտարարության, իրավունք ունենք փոփոխել, լրացնել կամ վերանայել մեր կողմից հաստատված սակագները և դրույքները: Նման փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են դրանք ձեզ համար որևէ հասանելի եղանակով հայտարարելուց հետո:

2. Մենք իրավունք ունենք գանձել հատուկ վճարներ՝ կապված լրացուցիչ աշխատանքի իրականացման հետ և/կամ ոչ ստանդարտ գործառնությունների իրականացման համար:

3. Այս սակագների և դրույքների «Ակրեդիտիվներ», «Փաստաթղթային ինկասո», «Բանկային երաշխիքներ» բաժիններում սահմանված վճարներից բացի՝ գանձում ենք մեր կրած ծախսերը` փաստացի կատարած ծախսի չափով:

4. Մեր սակագներով և դրույքներով նախատեսված միջնորդավճարները գանձում ենք դրամով:

5. Արտարժույթի տոկոսային հարաբերակցությամբ սահմանված միջնորդավճարները գանձում ենք դրամով՝ հիմք ընդունելով գանձման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ վաճառքի փոխարժեքը:

6. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց տոկոսագումարները վճարում ենք դրամով՝ հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:

7. Առանձին դեպքերում կարող ենք կիրառել այլ սակագներ և դրույքներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և/կամ պայմանագրերով:

8. Այս սակագներով և դրույքներով սահմանված՝ իրավաբանական անձանց վերաբերող սակագները կիրառելի են նաև անհատ ձեռնարկատերերի համար:

9. Մեր սակագներով և դրույքներով չնախատեսված գործառնությունների պայմանները և սակագները սահմանվում են այլ փաստաթղթերով և/կամ պայմանագրերով:

10. Մենք պատասխանատվություն չենք կրում`
 - ձեր կողմից սխալ ցուցումների արդյունքում առաջացած հետևանքների համար,
 - կապի միջոցների անսարքությունների դեպքում առաջացած հետևանքների համար,
 - անհաղթահարելի ուժ ունեցող (ֆորսմաժորային) իրավիճակների դեպքում առաջացած հետևանքների համար:

11. Ձեր սպասարկումն իրականացնում ենք գործառնական օրվա ընթացքում`ժամը 9:30-17:00-ը, առանց ընդմիջման:


Նշում. Վարկավորման և ավանդների ներգրավման գործընթացներում կիրառվող միջնորդավճարներին և դրույքներին կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Թարմացվել է 12.10.2017 | 20:58:16