- Էվոկաբանկ՝ լավագույն թվային բանկը Հայաստանում
- ՍակագներՖիզիկական անձանցԸնդհանուր դրույթներ
Ընդհանուր
դրույթներՄեր մատուցած ծառայությունների դիմաց գանձվող սակագների և դրույքների վերաբերյալ՝
1. Մենք, ցանկացած ժամանակ, առանց նախնական հայտարարության, իրավունք ունենք փոփոխել, լրացնել կամ վերանայել մեր կողմից հաստատված սակագները և դրույքները: Նման փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են դրանք ձեզ համար որևէ հասանելի եղանակով հայտարարելուց հետո:
2. Մենք իրավունք ունենք գանձել հատուկ վճարներ՝ կապված լրացուցիչ աշխատանքի իրականացման հետ և/կամ ոչ ստանդարտ գործառնությունների իրականացման համար:
3. Մեր սակագներով և դրույքներով նախատեսված միջնորդավճարները գանձում ենք դրամով:
4. Արտարժույթի տոկոսային հարաբերակցությամբ սահմանված միջնորդավճարները գանձում ենք դրամով՝ հիմք ընդունելով գանձման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ վաճառքի փոխարժեքը:
5. Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց տոկոսագումարները վճարում ենք դրամով՝ հիմք ընդունելով վճարման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ առքի փոխարժեքը:
6. Առանձին դեպքերում կարող ենք կիրառել այլ սակագներ և դրույքներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և/կամ պայմանագրերով:
7. Մեր սակագներով և դրույքներով չնախատեսված գործառնությունների պայմանները և սակագները սահմանվում են այլ փաստաթղթերով և/կամ պայմանագրերով:
8. Մենք պատասխանատվություն չենք կրում`
- ձեր կողմից սխալ ցուցումների արդյունքում առաջացած հետևանքների համար,
- կապի միջոցների անսարքությունների դեպքում առաջացած հետևանքների համար,
- անհաղթահարելի ուժ ունեցող (ֆորսմաժորային) իրավիճակների դեպքում առաջացած հետևանքների համար:9. Ձեր սպասարկումն իրականացնում ենք գործառնական օրվա ընթացքում`ժամը 9:30-17:00-ը, առանց ընդմիջման:
Նշում. Վարկավորման և ավանդների ներգրավման գործընթացներում կիրառվող միջնորդավճարներին և դրույքներին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան բաժիններում: