+374 10 605555
EvocaOnline

Միացիր
մեր թիմին

Աշխարհը թվային է դառնում և մենք պատրաստ ենք դրան: Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր, քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու մեծ հնարավորություններ:

 

Մեր աշխատակիցները ստանում են առավելությունների լայն փաթեթ, մասնավորապես`


Մրցակցային աշխատավարձ   mijavayr Նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր
         
Պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս   appa Առողջության ապահովագրություն
         
vark Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր   kataroxakan Բարձր կատարողականության, տոնական և տարեվերջյան բոնուսներ
         
trainings Մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ   english Անգլերենի ուսուցում Evocabank-ում
         
conferance Միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր   csr Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
         
dress Նորաոճ dress code և free Friday   team Թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ

 

 

Այս պահին մենք փնտրում ենք

 

 

1) Վարկային մասնագետ Գլխամասային գրասենյակում

2) Վարկային մասնագետ մասնաճյուղում

3) Տեղեկատվական ցանցերի և Active Directory-ի ադմինիստրատոր

4) Մասնաճյուղի կառավարիչ

5) Մասնաճյուղի կառավարչի տեղակալ

6) Ինֆո խորհրդատու

7) Օպերատոր-գանձապահ

8) Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ

 

  

 

1) Վարկային մասնագետ Գլխամասային գրասենյակում

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես բիզնես վարկերի գծով մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • միջազգային որակավորումները դիտարկում են որպես մեծ առավելություն,
  • հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ` 

  • հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք

  • խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
  • հայտերի ընդունում և վերլուծություն,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • հաճախորդների վճարումներին հետևում:

 Անհրաժեշտ փաստաթղթեր` 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերեն կամ անգլերեն լեզուներով hr@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Վարկային մասնագետ Գլխամասային գրասենյակում»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք: 

Այլ պահանջներ  

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.:

 


2) Վարկային մասնագետ մասնաճյուղում

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,

  • առնվազն  1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և սպառողական  վարկերի գծով մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • միջազգային որակավորումները դիտարկում են որպես զգալի առավելություն,
  • հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ` 

  • հաճախորդների ներգրավում,

  • պրոդուկտների ակտիվ վաճառք,
  • խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
  • հայտերի ընդունում և վարկունակության գնահատում,
  • գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • հաճախորդների վճարումներին հետևում:

Անհրաժեշտ փաստաթղթեր` 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերեն կամ անգլերեն լեզուներով hr@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Վարկային մասնագետ մասնաճյուղում»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք: 

Այլ պահանջներ՝

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.:

 

 

3) Տեղեկատվական ցանցերի և Active Directory-ի ադմինիստրատոր

Ներկայացվող պահանջներ`

  • Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Linux-ի գերազանց իմացություն՝ այդ թվում անվտանգության ապահովում և կառավարում, ինչպես նաև CentOS և Ubuntu Server ծրագրերի  հետ աշխատելու ադմինիստրատիվ փորձ, 
  • Kubernetes- ի գերազանց իմացություն (Kubernetes- ի ենթակառուցվածքների տեղակայում, պատահարների գրանցում, դասակարգում և լուծում),
  • Docker-ի գերազանց իմացություն,
  • Active Directory, Group Policy, DNS, DHCP - ի առաջադեմ իմացություն,
  • Ցանցային տեխնոլոգիաների գերազանց իմացություն, այդ թվում VLANs, VPNs, ցանցային կոմուտատորների, երթուղիչների (router) և հրեպատերի (firewall) կարգաբերում (CISCO):

 Պարտականություններ` 

  • Կարգաբերել և սպասարկել ցանցային և անվտանգության սարքավորումները,
  • Ապահովել Բանկի տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը,
  • Բանկի աշխատակիցներին տրամադրել համապատասխան իրավասություններ Բանկի ներքին ցանց մուտք գործելու և տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու համար,
  • Բանկի սերվերների օպերացիոն համակարգերի և ծրագրերի թարմացումների իրականացում,
  • Բանկի ՏՏ ենթակառուցվածքի և նրա առանձին մասերի սարքինացում,
  • Բանկի սերվերների և կոմունիկացիոն սարքավորումների աշխատունակության պարբերաբար ստուգում,
  • Պատահարների պարբերական գրանցում, դասակարգում, կանոնավոր ստուգում, թեստավորում և լուծում,
  • Սպասարկող արտաքին կազմակերպություններից ծառայությունների մասին խորհրդատվության ստացում,
  • Անհրաժեշտության դեպքում գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմում:

Անհրաժեշտ փաստաթղթեր` 

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV, Resume)  PDF  ֆորմատով, հայերեն կամ անգլերեն լեզուներով հետևյալ էլեկտրոնային հասցեին` hr@evocabank.am՝ վերնագրում նշելով «Տեղեկատվական ցանցերի և Active Directory-ի ադմինիստրատոր»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Այլ պահանջներ  

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.:

 

 

4) Մասնաճյուղի կառավարիչ

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, հաճախորդների սպասարկման և վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես զգալի առավելություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • թիմում աշխատելու և ղեկավարելու հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
  • հայերենի,  ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ`

  • հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
  • մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,
  • հաճախորդների ակտիվ ներգրավում,
  • բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում,
  • մասնաճյուղի առջև դրված նպատակների արդյունավետ իրականացում, շահութաբեր աշխատանքի ապահովում, 
  • մասնաճյուղի անձնակազմի արդյունավետ կառավարում:

Անհրաժեշտ փաստաթղթեր`

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Մասնաճյուղի կառավարիչ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Այլ պահանջներ  

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.:

 

 

5) Մասնաճյուղի կառավարչի տեղակալ

Ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
  • միջազգային որակավորումները դիտարկում են որպես մեծ առավելություն,
  • հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ.

  • հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք
  • խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
  • հայտերի ընդունում և վերլուծություն,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Մասնաճյուղի կառավարչի տեղակալ»: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Այլ պահանջներ  

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.: 

 

 

6) Ինֆո խորհրդատու

Ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն կրթություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • հայերենի,  ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ.

  • հաճախորդների կարիքների բացահայտում  և բավարարում,
  • հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
  • բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում  նշելով  «Ինֆո խորհրդատու»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Այլ պահանջներ  

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.:

 

 

7) Օպերատոր-գանձապահ

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն,
  • բանկում` հաճախորդների սպասարկման ոլորտում, առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
  • միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես զգալի առավելություն,
  • հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցություններ վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
  • հայերենի,  ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ`

  • հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
  • հաճախորդների սպասարկման իրականացում,
  • պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
  • բանկային պրոդուկտների վաճառքների իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում  նշելով  «Օպերատոր-գանձապահ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Այլ պահանջներ  

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.:

 


8) Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ

Ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ,
  • Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
  • MS office ծրագրի խորացված իմացություն,
  • միջազգային որակավորում (CFA, FRM և այլն),
  • R, Python, SQL ծրագրերի  տեխնիկական իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • մաթեմատիկական և վերլուծական ունակություններ,
  • արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
  • գործնական ճկուն մտածելակերպ,
  • հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ.

  • իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն (ICAAP, ILAAP),
  • տոկոսադրույքի մոնիտորինգի իրականացում,
  • ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկների իրականացում (FTP),
  • վերոնշյալ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվության, վերլուծությունների և առաջարկությունների կազմում և ներկայացում ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին,
  • ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն,
  • շուկայի հետազոտություն,
  • գործընթացների օպտիմալացում և ՏՏ լուծումների առաջարկում,
  • Ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծությունների իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV)  հայերենով կամ անգլերենով cv@evocabank.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով  «Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Այլ պահանջներ  

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 26.01.2020թ.:

 


Թարմացվել է 21.01.2020 | 11:37:32