+374 10 605555
EvocaOnline

Վճարային
քարտերի պայմաններ


ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Կոդ TRM14-0001-05/3  PUB

Խմբագրություն 11

Կազմեց

Հաստատված

 

Բիզնես գործընթացների կառավարման բաժին

 

 Վարչության 24/06/2019թ. թիվ 27 արձանագրությամբ

 Վարչության նախագահ՝

 Կարեն Եղիազարյան ___________

 Ուժի մեջ է`  01/07/2019թ.-ից

1. Նպատակը
Սսւյն պայմանների նպատակն է սահմանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ (Այսուհետ' Բանկ) կողմից հաճախորդներին Վճարային քարտերի տրամադրման, ակտիվացման, վճարային քարտով գործառնությունների իրականացման և անվտանգության կանոնները:

2. Սահմանումներ
Քարտապան – Բանկի ֆիզիկական անձ հաճախորդ («MasterCard Business» քարտի դեպքում՝ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր), որին տրամադրվել է Վճարային Քարտ:
Վճարային Քարտ - «ArCa» լոկալ, «Visa» և «MasterCard» միջազգային վճարային համակարգերի վճարային քարտեր, որոնք հանդիսանում են Բանկի սեփականությունը և տրամադրվում են հաճախորդներին, նրանց կողմից Բանկում բացված Քարտային հաշիվներով կանխիկ միջոցներ ստանալու և անկանխիկ վճարումներ, ինչպես նաև վճարային քարտ թողարկողի սահմանած այլ գործառնություններ կատարելու համար:
Վճարահաշվարկային համակարգ - «ArCa», «Visa» և «MasterCard» մասնագիտացված վճարահաշվարկային համակարգեր, որոնք մասնակցում են Քարտապանի կողմից Վճարային Քարտերով Քարտային հաշիվների կառավարման գործընթացին:
Քարտային հաշիվ - Բանկում Քարտապանի անվամբ բացված բանկային հաշիվ, որում հաշվառվում են Վճարային Քարտերով և դրանց հետ կապված բոլոր գործառնությունները:
Լրացուցիչ քարտ - միևնույն Քարտային հաշվին կցված Լրացուցիչ Քարտ, որը կարող է տրամադրվել Քարտապանի կողմից նշված անձին (անձանց):
PIN ծածկագիր - թվային կոդ, որը տրվում է հաճախորդին հատուկ փակ ծրարով և օգտագործվում է նրա կողմից Բանկոմատներից և սահմանված դեպքերում POS-տերմինալներից կանխիկ միջոցներ ստանալու, առևտրի և սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:
CVV/CVC կոդ- Վճարային Քարտի դարձերեսին նշված և Քարտապանին նույնականացնող կոդ, որը կիրառվում է Քարտապանի կողմից ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելիս:
Օվերդրաֆտ – Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հաշվի վարկավորման տեսակ, որի դեպքում Բանկի և Քարտապանի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր:
Գաղտնաբառ - Հաճախորդի կողմից Բանկում հայտարարված գաղտնի բառ, թիվ կամ տառերի և թվերի հերթականություն, որը կիրառվում է հեռախոսով, կամ կապի այլ միջոցներով հաճախորդի հրահանգները կատարելիս, և/կամ վիրտուալ քարտի գրանցման ընթացքում հաճախորդին նույնականացման համար:
Չնվազող մնացորդ - Քարտային հաշվի մնացորդի նվազագույն գումար, որը վերադարձվում է Քարտապանին Քարտային հաշիվը Քարտապանի կողմից փակելուց հետո:
Վճարային սահմանաչափ - դրամական միջոցների չափ (Քարտային հաշվի մնացորդը և Վարկային սահմանաչափի հանրագումարը՝ բացառությամբ չնվազող մնացորդի), որի սահմաններում Քարտապանը կարող է ստանալ կանխիկ գումար և կատարել անկանխիկ վճարումներ:
Վարկային սահմանաչափ - Քարտապանին Բանկի կողմից տրամադրված Օվերդրաֆտի, որը օգտագործվում է Վճարային Քարտի միջոցով:
Հաշվարկային քարտ – Հաշվարկային քարտերը տրամադրվում Քարտապանի սեփական միջոցների սահմաններում' Քարտային հաշիվներով վճարահաշվարկային գործառնություններ (վճարումներ, փոխանցումներ, կանխիկացումներ և այլն) իրականացնելու համար: Բանկի հետ նախապես կնքված Օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի հիման վրա Հաշվարկային քարտերի Քարտապանները Քարտային հաշվում սեփական միջոցների անբավարարության դեպքում կարող են օգտագործել Օվերդրաֆտի պայմանագրով իրենց տրամադրվող վարկային միջոցները:
Վարկային քարտ – Վարկային քարտը ի սկզբանե Հաճախորդներին տրամադրվում է Բանկի և Հաճախորդի միջև կնքված վարկային պայմանագրով նախատեսված վարկային միջոցների օգտագործման համար: Վարկառու Հաճախորդի ցանկությամբ Վարկային քարտերը հետագայում կարող են օգտագործվել որպես Հաշվարկային քարտեր:
Գերածախս – Վճարային քարտի Վճարային սահմանաչափից ավել օգտագործված՝ ներառյալ Բանկի սակագների համաձայն Բանկի կողմից գանձված գումար, որը համարվում է Քարտապանի պարտավորությունը Բանկի նկատմամբ:

3. Քարտի տրամադրում և ակտիվացում
3.1. Բանկը հաճախորդներին տրամադրում է Հաշվարկային կամ Վարկային' «ArCa» լոկալ, «Visa» և «MasterCard» միջազգային վճարային համակարգերի քարտեր:
3.2. Քարտային հաշիվները բացվում և վարվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ԵՎՐՈ-ով և ՌԴ ռուբլով:
3.3. Արագ փոխանցման համակարգերով առանց Բանկ այցելելու պարբերաբար գումարներ ստանալու նպատակով հաճախորդը կարող է պատվիրել «Տրանսֆեր քարտ»: «Տրանսֆեր քարտ»-ը «ArCa» լոկալ վճարային քարտ է, որը պատվիրվում է բացառապես փոխանցումների համակարգերով ստացվող գումարների վճարման նպատակով: Արագ փոխանցման համակարգերով ստացված գումարներ հաճախորդի կարգադրությամբ կարող են հաշվեգրվել նաև հաճախորդի Բանկում ունեցած այլ Քարտային հաշվին:
3.4. Բանկը դիմումի համաձայն Քարտապանի կողմից լիազորված անձանց կարող է տրամադրել Լրացուցիչ քարտեր: Քարտային հաշիվը տնօրինում է հիմնական Քարտի Քարտապանը: Հիմնական Քարտի Քարտապանը պատասխանատվություն է կրում տրամադրված բոլոր Լրացուցիչ Քարտերով իրականացված գործարքների համար: Լրացուցիչ քարտը կարող է տրամադրվել անմիջականորեն այն օգտագործողին միայն հիմնական Քարտապանի նախապես ներկայացված գրավոր համաձայնության դեպքում:
3.5. Բանկը Քարտապանի Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրում է տոկոսագումարներ, տոկոսադրույքի չափը սահմանվում է Բանկի սակագներով:
3.1. Վճարային Քարտը Քարտապանին է տրամադրվում Բանկի գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, ինչպես նաև առաքման միջոցով: Վճարային քարտի ստացման դիմումը ներկայացնելուց 5 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
3.2. Քարտապանը Վճարային քարտը ստանալիս պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ):
3.3. Բանկը Քարտապանին Վճարային Քարտի հետ միասին տրամադրում է նաև PIN ծածկագիր:
3.4. Վճարային Քարտը և PIN ծածկագիրը Քարտապանի ընտրությամբ կարող են տրամադրվել ինչպես առանձին փակ ծրարով, այնպես էլ վերջինիս նախընտրած էլեկտրոնային եղանակով (հեռախոս, էլեկտրոնային փոստ և այլն): PIN-ծածկագիրը փակ ծրարով Հաճախորդին տրամադրելու պահանջը համարվում է բավարարված, եթե այն Հաճախորդին տրամադրվել է էլեկտրոնային եղանակով' վերջինիս կողմից նշված հեռախոսին/հեռախոսահամարին (օրինակ՝ SMS ուղարկելու միջոցով) կամ էլեկտրոնային փոստին՝ ժամանակավոր PIN ծածկագիր տրամադրելու միջոցով (քարտապանի կողմից ինքնուրույն նոր PIN ծածկագիր ձևավորելու նպատակով): Վերոնշյալ գործընթացն իրականացնելիս, Բանկն ապահովում է անվտանգության պատշաճ մեխանիզմներ:
3.5. Քարտը և PIN ծածկագիրը ստանալուն պես Քարտապանը պետք է ստուգի ծրարի փակ և անվնաս լինելը, քարտի և PIN- ծածկագրի առկայությունը ծրարում, համապատասխանությունը քարտի պատվիրման հայտին, ինչպես նաև քարտի վրա նշված տվյալների ճշտությունը: Անհամապատասխանությունների դեպքում Քարտապանը պետք է անմիջապես տեղեկացնի Բանկին:
3.6. Վճարային Քարտը ստանալուն պես Քարտապանը պարտավոր է անմիջապես ստորագրել Վճարային Քարտի հակառակ կողմի վրա ստորագրության համար նախատեսված մասում: Վճարային Քարտի հակառակ կողմում ստորագրության բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունը օրինական հիմք է քարտի սպասարկումը մերժելու և այն առգրավելու համար:
3.7. Քարտային հաշվի համարը Քարտապանին տրամադրվում է Քարտապանի կողմից Բանկին տրամադրված հեռախոսահամարին կամ էլեկտրոնային փոստի հասցեին, համապատասխանաբար էլեկտրոնային հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
3.8. Բանկը Վճարային քարտը ակտիվացնում է Քարտը Քարտապանին տրամադրելուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
3.9. Բանկի կողմից Վճարային Քարտերը տրամադրվում են 3 (երեք) տարի ժամկետով:
3.10. Հաճախորդի ներկայացրած դիմումի հիման վրա Բանկը կարող է վարկավորել Հաճախորդի Քարտային հաշիվը' վերջինիս հետ կնքելով համապատասխան Օվերդրաֆթի պայմանագիր:
3.11. Եթե Հաճախորդը Վճարային քարտը պատվիրելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում չի դիմում Բանկ Վճարային քարտը ստանալու համար, ապա Բանկը կարող է ոչնչացնել Վճարային քարտը և չվերադարձնել գանձված միջնորդավճարները:

4. Վճարային քարտի վճարներ և գանձումներ
4.1. Քարտապանը վճարում է Բանկին Վճարային Քարտի սպասարկման հետ կապված Բանկի սակագներով սահմանված միջնորդավճարներ, եթե Բանկի և Քարտապանի միջև այլ համաձայնություն չի կայացվել:
4.2. Վճարային Քարտի սպասարկման միջնորդավճարի առաջին վճարումը Քարտապանը կատարում է քարտը պատվիրելիս, իսկ հաջորդ վճարումները՝ Բանկի սակագներով սահմանված պարբերականությամբ՝ կանխավճարային կարգով:
4.3. Վճարային Քարտով գործարքների իրականացման, ինչպես նաև Բանկի կողմից Վճարային Քարտի սպասարկման հետ կապված վճարների գանձման արդյունքում քարտի վճարային սահմանաչափը գերազանցելու դեպքում Քարտային հաշվին ձևավորվում է Գերածախս: Բանկի սակագներով կարող է սահմանվել Գերածախսի գծով տուժանք: Բանկին վճարման ենթակա Գերածախսի գումարները Քարտապանը պարտավոր է մարել անմիջապես:
4.4. Բանկի սակագներով Վճարային Քարտի համար սահմանված միջնորդավճարները և Վճարային Քարտի սպասարկման հետ կապված այլ վճարները՝ ներառյալ Քարտային հաշվին ձևավորված Գերածախսը, պարտավորությունները կազմող գումարները Բանկի կողմից գանձվում են անակցեպտ եղանակով՝ առանց Քարտապանի հանձնարարականի: Գանձումն առաջնահերթ կատարվում է Քարտային հաշվից, իսկ Քարտային հաշվին միջոցների բացակայության դեպքում՝ Քարտապանի՝ Բանկում ունեցած այլ հաշիվներից: Ընդ որում Քարտապանը պարտավոր է ապահովել համապատասխան դրամական միջոցների առկայությունը իր բանկային հաշիվ(ներ)ին: Վճարային Քարտի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում գանձված սպասարկման վճարը չի վերադարձվում:
4.5. Չեղարկված գործարքի գումարը առևտրի/սպասարկման կետի կողմից վերադարձվելուց հետո Բանկը մուտքագրում է Քարտային հաշվին՝ նվազեցնելով չեղարկման համար պահումները (առկայության դեպքում): Անկախ չեղարկված գործարքի գումարի վերադարձման հանգամանքից և ժամկետից՝ Քարտապանը պետք է Բանկին վճարի կատարված գործարքի արդյունքում Բանկի նկատմամբ ձևավորված պարտավորությունները:
4.6. Բանկը պատասխանատվություն չի կրում առևտրի/սպասարկման կետի կողմից մատուցված որևէ ծառայության դիմաց գանձված և Քարտապանի Քարտային հաշվից ելքագրված վճարի համար:

5. Վճարային Քարտի օգտագործման, պահպահման և անվտանգության կանոնները
5.1. Նախքան Վճարային Քարտն օգտագործելը Քարտապանը պարտավոր է ստուգել տվյալ քարտը սպասարկող սարքի կամ սարքավորման միջոցով Վճարային Քարտով իրականացվող գործարքների տեսակները (կանխիկի տրամադրում, կանխիկի մուտքագրում, վճարումներ և այլն), ինչպես նաև Վճարային Քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգերով (ArCa, MasteCard, VISA և այլն) սպասարկելու հնարավորությունը:
5.2. Վճարային Քարտի, PIN ծածկագրի, CVV/CVC կոդի և Բանկի կողմից տրամադրված գաղտնաբառի օգտագործման հետ կապված ամբողջ ռիսկը կրում է Քարտապանը:
5.3. PIN ծածկագիրը Քարտապանը պետք է պահպանի գաղտնի և այն հասանելի չդարձնի այլ անձանց: Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանի կողմից իր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով Վճարային Քարտի ոչ օրինական և Քարտապանի կողմից չարտոնված օգտագործման համար:
5.4. Քարտապանը կարող է իր հայեցողությամբ փոխել PIN ծածկագիրը' համապատասխան հնարավորությամբ բանկոմատի միջոցով: PIN ծածկագրի փոփոխման համար անհրաժեշտ է մուտքագրել գործող PIN ծածկագիրը և նոր PIN ծածկագիրը:
5.5. Վճարային Քարտի պատվիրման կամ վերաթողարկման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Վճարային Քարտը Քարտապանի կողմից չստանալու դեպքում Բանկն իրավասու է փակել և ոչնչացնել քարտը:
5.6. Քարտապանն իրավունք չունի փոխանցել Վճարային Քարտը, հայտնել PIN ծածկագիրը, CVV/CVC կոդը, գաղտնաբառը այլ անձանց: Քարտապանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ, որպեսզի Վճարային Քարտը, PIN-կոդը, CVV/CVC կոդը, գաղտնաբառը, քարտի վրա նշված տեղեկատվությունը տեսանելի կամ այլ կերպ հասանելի չլինեն այլ անձանց:
5.7. Արգելվում է գրել PIN ծածկագիրը Վճարային Քարտի վրա, ինչպես նաև Վճարային Քարտը և PIN ծածկագիրը պահել միասին:
5.8. Վճարային Քարտը օգտագործելիս PIN ծածկագիրը անհրաժեշտ է հավաքել այնպես, որ տեսանելի չլինի այլ անձանց համար և չտեսագրվի որևէ տեսաձայնագրող սարքի միջոցով:
5.9. Վճարային Քարտով գործարքների իրականացման ժամանակ Քարտապանը պետք է մուտքագրի PIN ծածկագիրը, եթե գործարքի կատարման համար օգտագործվող սարքավորման միջոցով տվյալ տեսակի քարտով գործարքի իրականացման համար պահանջվում է PIN ծածկագրի մուտքագրում:
5.10. Ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) քարտով գործարքների իրականացման ժամանակ PIN ծածկագրի փոխարեն կարող է պահանջվել CVV/CVC կոդի մուտքագրում:
5.11. Արգելվում է ինտերնետ միջավայրում (վիրտուալ առևտրի կետերում) մուտքագրել (հայտնել) PIN ծածկագիրը: PIN ծածկագիրը հայտնելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել գործարքը, տեղեկացնել Բանկին և բլոկավորել քարտը:
5.12. Ինտերնետ միջավայրում քարտով գործարք կատարելիս Քարտապանը պետք է նախապատվություն տա ապահով վճարում նախատեսող կայքերին (secure-payment website): Առցանց խաղատները, բուքմեյքերական գրասենյակները համարվում են առավել ռիսկային:
5.13. Քարտապանը պետք է առավել ուշադիր լինի այն գործարքների մասով, որոնք իրականացվում են ժամանցի և նմանատիպ այլ վայրերում: Խորհուրդ է տրվում Վճարային Քարտը չվստահել այլ անձանց և թույլ չտալ Վճարային Քարտի օգտագործումը Քարտապանի տեսադաշտից դուրս:
5.14. Չի կարելի օգտվել այն բանկոմատներից, կանխիկացման և առևտրի/սպասարման կետերից և սարքավորումներից, որոնք Քարտապանի կարծիքով վստահելի չեն կամ կասկած են առաջացնում, ինչպես նաև եթե դրանց քարտ ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ, հաղորդալարեր, կպչուն ժապավեններ և այլ կասկածելի իրեր։
5.15. Վճարային քարտերի տրամադրման և օգտագործման պայմաններում սահմանված կանոնների և պահանջների խախտումով՝ Վճարային Քարտով կատարված գործարքների, ինչպես նաև քարտի, PIN-ծածկագրի, գաղտնաբառի, Վճարային քարտի վրա նշված տեղեկատվության (Վճարային քարտի համար, CVV/CVC կոդ, վավերության ժամկետ) օգտագործման, երրորդ անձանց տրամադրման կամ հայտնի դառնալու հետևանքով Քարտապանի կրած վնասների համար Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում:

6. Վճարային Քարտի օգտագործումը
6.1. Վճարային Քարտով իրականացվում են հետևյալ տեսակի գործարքները'
6.1.1. Քարտային հաշվի համալրում,
6.1.2. Քարտային հաշվից կանխիկացում
6.1.3. Անկանխիկ վճարումների իրականացում
6.2. Քարտային հաշվի համալրում
6.2.1. Քարտապանը Քարտային հաշվի համալրում կարող է իրականացնել կանխիկ և անկանխիկ եղանակներով.
6.2.1.1. Քարտային հաշվին կանխիկ եղանակով համալրում իրականացնելու համար Քարտապանը մոտենում է Բանկի Գլխամասային գրասենյակ կամ Մասնաճյուղ և կատարում է համալրումը: Քարտային հաշվին կանխիկ եղանակով համալրումներ կարող են իրականացվել նաև Բանկի, բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով:
6.2.1.2. Քարտային հաշվին անկանխիկ եղանակով համալրում իրականացվում է Բանկի կամ այլ Բանկերի, Քարտապանի կամ այլ անձանց բանկային հաշիվներից՝ Քարտապանի Քարտային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:
6.2.1.3. Բանկի Գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում, Բանկի վճարային տերմինալներով կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի այլ հաշիվներից Քարտային հաշվին փոխանցումը քարտի վրա հասանելի է դառնում որպես կանոն մինչև 30 (երեսուն) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
6.2.1.4. Այլ բանկերի և կազմակերպությունների կանխիկի մուտքագրման սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ կապված մուտքագրվող գումարի արժույթի, թղթադրամի արժողության/տեսակի հետ և այլն, սահմանվում են տվյալ սարքավորման սպասարկող կազմակերպության և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից, և նման տեղեկատվությունը որպես կանոն ներկայացված է այդ սարքավորման վրա:
6.3. Քարտային հաշվից կանխիկացում
6.3.1. Քարտապանը կանխիկացման գործառնությունները կարող է իրականացնել բանկոմատների (ATM) կամ POS-տերմինալների միջոցով, տվյալ կետի կողմից տվյալ վճարահաշվարկային համակարգի քարտերի ընդունման պարագայում:
6.3.2. Կանխիկացման գործառնություններ իրականացնելիս կանխիկացման միջնորդավճարը կարող է հաշվարկվել և գումարվել պահանջվող գումարին հավաստագրման հարցում իրականացնելիս, ընդ որում տվյալ դեպքում գործարքի իրականացումը կարող է մերժվել եթե պահանջվող գումարի և դրա միջնորդավճարի հանրագումարը գերազանցում է հավաստագրման կամ վճարային սահմանաչափերը:
6.3.3. Այլ բանկերի բանկոմատներում կամ կանխիկացման կետերում կանխիկացման գործարքներ իրականացնելիս այն սպասարկող բանկը կարող է սահմանել կանխիկացման լրացուցիչ միջնորդավճարներ (բացի Բանկի միջնորդավճարից) կամ արտարժույթի առուվաճառքի փոխարժեքներ (Բանկը խորհուրդ է տալիս Քարտապանին, այլ բանկերի բանկոմատներում կամ կանխիկացման կետերում կանխիկացման գործարքներ իրականացնելիս տեղեկանալ տվյալ բանկի սակագներին):
6.3.4. Բանկը պատասխանատվություն չի կրում այլ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկացման գործառնությունների համար գանձված լրացուցիչ միջնորդավճարների համար:
6.3.5. Գործարքի գումարը Վճարային քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ Քարտային հաշվում հաշվառվում է որպես կանոն հետևյալ ժամկետներում՝
• ArCa համակարգում կատարված գործարքների դեպքում հաջորդ աշխատանքային օրը,
• ArCa համակարգից դուրս կատարված գործարքների դեպքում 2-3 աշխատանքային օր հետո:
6.3.6. Բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկացման գործարքներ իրականացնելու նկատմամբ սահմանվում է մեկ օրվա ընթացքում կատարվող կանխիկացման գործարքի/ների առավելագույն Վճարային սահմանաչափ և քանակ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի'

 
 

Arca

Maestro

MasterCard Standard / Visa Classic / Arca Mobile,Transfer

MasterCard Gold / Visa Gold

MasterCard

Business

Visa Infinite

Գումարային

Քանակային

Գումարային

Քանակային

Գումարային

Քանակային

Գումարային

Քանակային

Գումարային

Քանակային

Գումարային

Քանակային

ՀՀ դրամ

300,000

10

600,000

10

1,000,000

10

2,000,000

10

1,000,000

10

5,000,000

20

ԱՄՆ դոլար

   

1,000

10

2,000

10

3,000

10

2,000

10

10,000

20

Եվրո

   

1,000

10

2,000

10

3,000

10

2,000

10

10,000

20

ՌԴ ռուբլի

   

150,000

10

150,000

10

200,000

10

150,000

10

750,000

20

 


6.3.7. ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:
6.3.8. Սահմանված սահմանաչափերը գերազանցող չափով գումարի կանխիկացման համար անհրաժեշտ է Բանկ ներկայացնել համապատասխան դիմում:
6.3.9. ՀՀ տարածքում բանկոմատների միջոցով կանխիկացման գործառնություններն իրականացվում են ՀՀ դրամով:
6.3.10. ՀՀ տարածքից դուրս գտնվող այլ բանկերի կանխիկացման կետերում կանխիկացման գործառնություններն իրականացվում են տվյալ բանկի կողմից առաջարկվող արժույթներով:
6.4. Անկանխիկ վճարումների իրականացում
6.4.1. Քարտապանը Վճարային Քարտերով անկանխիկ վճարումներ կարող է իրականացնել տերմինալների, բանկոմատների և բանկային ինքնասպասարկման այլ սարքերի միջոցով և ինտերնետ միջավայրում (վիրտուալ տերմինալների միջոցով' տվյալ կետի կողմից տվյալ վճարահաշվարկային համակարգի քարտերի ընդունման պարագայում):
6.4.2. Անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործարքի թույլտվությունը Քարտապանի կողմից կարող է տրվել PIN ծածկագրի մուտքագրման, առևտրային անդորրագրի ստորագրման միջոցով կամ ոչ երես առ երես գործառնությունների դեպքում, այլ նույնականացման միջոցների կիրառմամբ:
6.4.3. Երես առ երես անկանխիկ գործառնությունների իրականացման ժամանակ Բանկի աշխատակիցը կարող է պահանջել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ):
6.4.4. Ինտերնետի միջոցով վճարումները Քարտապանը իրականացնում է' մուտք գործելով համապատասխան կայք:
6.4.5. Ցանկացած գործարք, որը ճանաչվում է Քարտապանի Վճարային Քարտի միջոցով կատարված գործարք, հանդիսանում է Քարտապանի պարտավորությունը:
6.4.6. Վճարային Քարտով կատարված գործարքները հաստատող փաստաթղթերի՝ Բանկում առկա պատճենները Քարտապանը կարող է ստանալ Բանկից' Բանկի սակագների համաձայն:
6.5. Արտարժույթով արտահայտված գործառնությունների կատարում
6.5.1. Վճարային Քարտով գործարքները հնարավոր է իրականացնել ինչպես Քարտային հաշվի արժույթով, այնպես էլ Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով:
6.5.2. Քարտային գործառնությունների իրականացման ժամանակ արտարժույթի փոխարժեքները կարող են տարբերվել, որի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
6.5.3. «Արմենիան Քարդ» Վճարահաշվարկային համակարգի անդամ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում Քարտային հաշվի արժույթից տարբերվող արժույթով գործարքներ կատարելիս, որպես գործարքի փոխարժեք կիրառվում է «Արմենիան Քարդ» Վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված Բանկի փոխարժեքը:
6.5.4. Այլ բանկերի սպասարկման կետերում և բանկոմատներում գործարքներ կատարելիս որպես գործարքի փոխարժեք կիրառվում է «MasterCard» և «Visa» Վճարահաշվարկային համակարգերի կողմից գործարքի հաշվանցման օրվա դրությամբ տվյալ արտարժույթի համար սահմանված Բանկի փոխարժեքը:
6.6. Վճարային Քարտի առգրավում/բռնագանձում
6.6.1. Քարտապանի կողմից Վճարային Քարտը սխալ օգտագործելու դեպքում (օրինակ' 3 անգամ սխալ PIN ծածկագիրը հավաքելու կամ Քարտը Բանկոմատում մոռանալու և այլ դեպքերում) այն կարող է առգրավվել բանկոմատի կողմից:
6.6.2. Եթե Բանկոմատի միջոցով քարտով գործարք կատարելիս Վճարային Քարտը Բանկոմատում առգրավվել է, և Վճարային Քարտի առգրավման պատճառի մասին որևէ հաղորդագրություն չի արտացոլվում էկրանին կամ անդորրագրի վրա, Քարտապանը պետք է անմիջապես զանգահարի Բանկ և համոզվի, որ քարտը բլոկավորվել է։ Եթե քարտը չի բլոկավորվել, անհրաժեշտ է անհապաղ բլոկավորել այն։
6.6.3. Բանկոմատում առգրավված քարտը ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկ:
6.6.4. Առգրավված Վճարային Քարտը բլոկավորված չլինելու դեպքում, Քարտապանը մոտենում է Բանկ և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)' ստանում է Վճարային Քարտը:
6.6.5. Վճարային Քարտը բլոկավորված լինելու դեպքում, Քարտապանը ներկայացնում է ապաբլոկավորման դիմում:
6.6.6. Բանկը բռնագանձում է Վճարային Քարտը, եթե հայտնաբերի Վճարային Քարտի գողացած լինելու, Քարտապանի կողմից այն անօրինական օգտագործելու փաստը կամ Քարտապանի կողմից Քարտային պայմանագրի դրույթների և այլ օրինական պահանջների խախտման դեպքում:
6.7. Վճարային Քարտի բլոկավորում/ապաբլոկավորում
6.7.1. Քարտապանը կարող է բլոկավորել իր Վճարային Քարտով իրականացվող գործառնությունները՝ Վճարային Քարտը գողանալու, կորստի, վնասվելու, ժամկետը լրանալու և այլ դեպքերում, այցելելով կամ զանգահարելով Բանկ (+374 10) 562036, (+374 10) 582977 հեռախոսահամարով և հայտնելով Վճարային Քարտի ստացման հայտ-պայմանագրի/դիմումի մեջ իր կողմից նշված գաղտնաբառը:
6.7.2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև աշխատանքային օրերի ոչ աշխատանքային ժամերին բլոկավորման գործընթացն ապահովելու համար Քարտապանը զանգահարում է «Արմենիան Քարդ» Վճարահաշվարկային համակարգ (+374 10) 592222՝ հայտնելով Վճարային Քարտի ստացման հայտ-պայմանագրի/դիմումի մեջ իր կողմից նշված Գաղտնաբառը:
6.7.3. Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և այդ մասին Բանկին հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
6.7.4. Վճարային Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին տեղեկացնելուց հետո քարտով իրականացված՝ հավաստագրում չպահանջող գործարքների, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը: Առանց հավաստագրման կատարված գործարքների բողոքարկումը հնարավոր դարձնելու համար Քարտապանի համապատասխան դիմումի հիման վրա Բանկը տվյալ վճարահաշվարկային համակարգի կաննոներով սահմանված ժամկետում քարտը ներառում է առաջիկա Stop-ցուցակում՝ համաձայն Բանկի սակագների:
6.7.5. Քարտապանը պարտավոր է հատուցել Վճարային Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) մասին Բանկին չտեղեկացնելու, ինչպես նաև մինչև Բանկին տեղեկացնելը երրորդ անձանց կողմից քարտի օգտագործման հետևանքով Բանկի կրած ծախսերը, կորուստները և վնասները:
6.7.6. Վճարային Քարտի կորստի, գողության, զեղծարարության (կամ կասկածի) դեպքում խորհուրդ է տրվում վերաթողարկել քարտը: Եթե Քարտապանը ցանկանում է շարունակել օգտագործել նման քարտը, ապա պետք է Բանկ ներկայացնի քարտի ապաբլոկավորման դիմում: Այս դեպքում քարտի օգտագործման հետ կապված հնարավոր կորուստների և վնասների համար պատասխանատվությունը կրում է Քարտապանը:
6.8. Վճարային Քարտի վերաթողարկում
6.8.1. Վճարային Քարտի օգտագործման ժամկետը լրանալուց առաջ Քարտապանը դիմումի համաձայն կարող է վերաթողարկել այն:
6.8.2. Վճարային Քարտի ժամկետի ավարտից հետո այն վերաթողարկվում է, եթե քարտի գործողության ժամկետի լրացմանը նախորդող 20 (քսան) օրվա ընթացքում Քարտապանը չի տեղեկացրել իր Վճարային Քարտից հրաժարվելու մասին և եթե Քարտային հաշվին առկա են բավարար միջոցներ տարեկան սպասարկման և այլ վարձավճարների գանձման համար:
6.8.3. Վերաթողարկված քարտը Քարտապանին է տրամադրվում ոչ ուշ, քան հին քարտի ժամկետի ավարտից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
6.8.4. Վճարային Քարտը կարող է չվերաթողարկվել, եթե Քարտապանը մեկ տարվա ընթացքում Վճարային Քարտով որևէ գործարք չի կատարել և դրա մնացորդը բավարար չէ Վճարային Քարտի սպասարկման վարձի գանձման համար, կամ Քարտապանի կողմից պայմանագրի դրույթների խախտման դեպքում:
6.8.5. Վերաթողարկում իրականացվում է նաև Վճարային Քարտի կամ PIN ծածկագրի կորստի, վնասվելու և Քարտապանի ցանկությամբ այլ դեպքերում՝ համաձայն դիմումի:
6.9. Քարտային գործառնությունների բողոքարկում
6.9.1. Վճարային Քարտով կամ դրա ռեկվիզիտների կիրառմամբ ցանկացած գործարքի կատարման և գործարքի հետ կապված խնդիրների (վճարային քարտի չվերադարձ, թղթադրամի չտրամադրում և այլն) առաջացման դեպքում Քարտապանը կարող է բողոքարկել' համաձայն դիմումի:
6.9.2. Քարտապանը Բանկին քարտային գործառնության վերաբերյալ իր բողոքը կարող է ներկայացնել Վճարային Քարտի քաղվածքը ստանալուց (քաղվածքի ստացման փաստի հաստատում է համարվում՝ փոստով առաքման դեպքում՝ անդորրագրի պատճեն Քարտապանի ստորագրությամբ, ֆաքսով քաղվածքի տրամադրման դեպքում՝ ֆաքս մեքենայի պատճեն, Բանկում առձեռն ստանալու դեպքում՝ գրանցամատյանում Քարտապանի ստորագրությունը) հետո (քաղվածքի գեներացումից հետո տասնօրյա ժամկետում այն չստանալու դեպքում քաղվածքը համարվում է ստացված), 55 օրվա ընթացքում՝ ներկայացնելով քարտով կատարված գործարքները հիմնավորող փաստաթղթեր: Նշված ժամկետում գործարքի/ների դիմաց բողոքարկում չստանալու դեպքում այդ գործարքը/ները համարվում են Քարտապանի կողմից ընդունված և այլևս բողոքարկման ենթակա չեն:
6.9.3. Ներկայացված դիմումը Բանկի կողմից ուսումնասիրվում է առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
6.9.4. Եթե Բանկը ուսումնասիրության արդյունքում պարզում է, որ Քարտապանի բողոքարկումը արդարացի է, որում Քարտապանը մեղավորություն չունի, ապա Բանկը առավելագույնը 4 (չորս) աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է Քարտապանի հաշվի մնացորդի վերականգնում:
6.9.5. Եթե Քարտապանը համաձայն չէ Բանկի կայացրած որոշման հետ ապա գործընթացն իրականացվում է համաձայն Բանկում գործող «Հաճախորդների դիմում-բողոքների և բողոք-պահանջների ընդունման քննարկման և որոշումների կայացման» կարգի (PRD15-0009-14) պահանջների:
6.9.6. Քարտապանի կողմից Բանկին անհիմն Գործարքի բողոքարկման դիմումների ներկայացման համար Բանկի սակագներով կարող են սահմանվել տուգանքներ:
6.10. Քարտային հաշվի վերաբերյալ տեղեկատվության և Քաղվածքի տրամադրում
6.10.1. Քարտապանին տեղեկատվություն տրամադրվում է հեռախոսազանգերի միջոցով (նախապես Գաղտնաբառի միջոցով նույնականացնելով նրան), ինչպես նաև Քարտային հաշվի քաղվածքի միջոցով:
6.10.2. Վճարային Քարտով իրականացվող գործառնությունների վերաբերյալ Քարտային հաշվի քաղվածքը Բանկը տրամադրում է Քարտապանի կողմից նախընտրելի եղանակով (էլեկտրոնային փոստով, նշված հասցեով կամ Բանկի տարածքում առձեռն), նվազագույնը մեկամսյա պարբերականությամբ:
6.10.3. Քարտային հաշվի քաղվածքը չի ներառում հավաստագրված կամ չհավաստագրված դեռևս Բանկի կողմից չհաշվանցված գործարքը: Արդյունքում հնարավոր է տարբերություն իրական մնացորդի և քաղվածքում ներկայացված մնացորդի միջև:
6.10.4. Քարտապանի ցանկության դեպքում Քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ կարող է տրամադրվել տեղեկանք: Տեղեկանքը տրամադրվում է հայտի ներկայացման նույն օրը, սակայն տեղեկանքում նշվում է հայտի ներկայացմանը նախորդող գործառնական օրվա ավարտի դրությամբ հաշվի մնացորդը: Եթե Քարտապանը ցանկանում է ստանալ Քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկանք հայտի ներկայացման օրվա դրությամբ, ապա տեղեկանքը տրամադրվում է հայտի ներկայացման հաջորդ օրը:
6.10.5. Քարտապանի կողմից Վճարային քարտի պատվիրման Հայտ-պայմանագրով SMS տեղեկացումների վերաբերյալ նշում չկատարելը Բանկի կողմից դիտարկվում է որպես դրանց ստացման համար տրված համաձայնություն: Քարտապանն իրավունք ունի հրաժարվել SMS տեղեկացումների ծառայությունից համաձայն դիմումի: SMS տեղեկացման ծառայությունը թույլ է տալիս Քարտապանին ցանկացած հավաստագրման մասին ստանալ SMS հաղորդագրություն: Հաշվի առնելով այն, որ Վճարային քարտերով գործառնությունների մեծամասնությունն իրականացվում է հավաստագրում ստանալուց հետո, Քարտապանը հնարավորություն ունի արդյունավետ կերպով և ժամանակի իրական ռեժիմում տեղեկանալ ցանկացած հավաստագրվող գործարքի իրականացման մասին: Ծառայությունը հատկապես կարևոր է Վճարային Քարտի զեղծարար օգտագործումը կանխելու համար: Քարտային հաշվով գործառնությունների վերաբերյալ SMS տեղեկացման ծառայությունը թույլ է տալիս նաև վերահսկել անմիջապես Քարտապանի Քարտային հաշիվը: Ծառայության միջոցով Քարտապանը կարող է տեղեկանալ Քարտային հաշվի մնացորդի, Քարտային հաշվի ելքերի և մուտքերի մասին: SMS տեղեկացման ծառայության ակտիվացման դեպքում գործում է ինտերնետի միջոցով գործարքներ կատարելու առավել անվտանգ՝ 3D Secure համակարգը: Այն նվազեցնում է online վճարումների կայքերում քարտով զեղծարարություններ կատարելու ռիսկերը: Քարտապանը համաձայն դիմումի կարող է ակտիվացնել USSD-ծառայությունը, որը հնարավորություն է տալիս Քարտապանին' iOS կամ Android օպերացիոն համակարգով գործող հեռախոսի միջոցով իրականացնել' մնացորդի հարցում, մինի-քաղվածքի հարցում (մինչև 4-5 վերջին գործարքներ), քարտի բլոկավորում (Lost Card կարգավիճակ):
6.11. Վճարային Քարտի փակում
6.11.1. Վճարային Քարտի փակումն իրականացվում է, եթե Քարտապանը ցանկանում է Վճարային Քարտի գործողության ժամկետը լրանալուց շուտ փակել իր Վճարային Քարտը՝ դիմումի համաձայն, կամ Վճարային Քարտի ժամկետի ավարտի (եթե Քարտապանը չի ցանկանում այն երկարաձգել կամ Վճարային Քարտը վերաթողարկել) և սույն պայմանների 6.8.4 ենթակետով սահմանված դեպքում:
6.11.2. Պայմանագրի դադարեցման դեպքում Վճարային Քարտի գծով ամբողջ պարտքը մարվելուց հետո Քարտային հաշվի մնացորդը տրամադրվում է հաճախորդին քարտը փակելուց 7 աշխատանքային օրվա ընթացքում:
6.11.3. Պայմանագրի դադարեցման դեպքում հաճախորդը պարտավորություն է կրում նաև այն գործարքների հետևանքով պարտավորությունների առաջացման դեպքում վճարման համար, որոնք կատարվել են նախքան Պայմանագրի դադարեցումը:
6.11.4. Վճարային քարտը հանդիսանում է Բանկի սեփականությունը: Վճարային քարտի փակման դեպքում Քարտապանը պարտավոր է վերադարձնել այն Բանկ:

 

 

Թարմացվել է 03.07.2019 | 18:08:07